«Ռեզետա» տիեզերական սարքն ուղարկվել է Չուրյումովա-Գերասիմենկո գիսաստղի մակերևույթի մոտ, որին բախումը կավարտի 12 տարի տևած առաքելությունը: Այս մասին հայտնում է Եվրոպական տիեզերական գործակալությունը:
Հաղորդվում է, որ գիսաստղի հետ բախումը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 30-ի ցերեկը:
2004 թ. արձակված «Ռեզետան» գիսաստղին հետևել է 6 մլրդ կմ: Դրա ուղեծրում սարքը եղել է 2 տարի:
Սարքը հազվագյուտ տվյալներ է հավաքել երկնային մաւմնի մասին, որոնք առաջիկա տարիներին գիտնականները կուսումնասիրեն: Այդ տվյալները կօգնեն հասկանալ՝ ինչպես են ձևավորվում գիսաստղերը, նաև ինչպես են փոշի և գազ արտադրում Արևից տաքանալու չափով: