Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

«Մկների» ու «աղվեսների» ձեռքը բռնելու ժամանակը. ո՞վ կհրաժարվի նման «յուղոտ պատառից». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Աբսուրդ է, բայց Հայաստանում արդարադատության համակարգն ամենից շատ արդարության խնդիր ունի։ Այստեղ արմատական, կտրուկ լուծումներ են հարկավոր։ Առանձին քննարկման թեմա է վաղաժամկետ ազատման դրույթի կիրառումը, որի մասին տարիներ շարունակ խոսում են ցմահ ազատազրկվածները։

Այս խնդրի առնչությամբ պետությունը մշտապես որդեգրել է, կոպիտ ասած, «ցրողական» գործելաոճ՝ անընդհատ լարված վիճակում պահելով այդ հոդվածի կիրառմանը սպասող դատապարտյալներին ու նրանց հարազատներին։ Նրանցից շատերի քսան տարին արդեն լրացել է, սակայն ցանկալի ազատությունն այդպես էլ իրական չի դառնում։ Վերջերս հրապարակ նետված այն տեղեկությունը, որ հնարավոր է համաներում հայտարարվի, բավականին մեծ ոգևորություն էր առաջացրել ցմահ ազատազրկվածների շրջանում, սակայն այդպես էլ պաշտոնապես չհստակեցվեց՝ ի վերջո, լինելո՞ւ է դա, թե՞ ոչ։

Իսկ մինչ այդ մի ուշագրավ հանգամանք. պետությունը յուրաքանչյուր դատապարտյալի օրապահիկի համար ամսական հատկացնում է 120 հազար դրամ, այնինչ բոլոր ազատազրկվածները միաբերան պնդում են, թե հազիվ 30 հազարն է ծախսվում իրենց սննդի վրա, քանի որ ամեն օր էժանագին մակարոն ու ցորեն են ուտում։ Իսկ ո՞ւր են գնում այդ գումարները՝ հարցրինք։ Դատապարտյալները միամիտ համարեցին հարցը և նշեցին. «Ձեզ ի՞նչ է թվում, ինչո՞ւ չեն կիրառում վաղաժամկետ ազատումը, որովհետև յուրաքանչյուր բանտարկյալ իրենց համար փողի տոպրակ է։ Բյուջեից նրանց «գլխաքանակով» գումարներ են դուրս գրվում, ու կեսից ավելին մտնում է «արդարադատության» վերադասների գրպանը։ Ո՞վ կհրաժարվի նման յուղոտ պատառից, հետո՞ ինչ, որ օրենքը չի պահպանվում, ու մարդկանց ճակատագրեր են խեղվում»։

Ստացվում է, որ յուրաքանչյուր դատապարտյալի օրապահիկի համար բյուջեից ավելի շատ գումար է դուրս գրվում, քան, ասենք, ուսուցչի աշխատավարձը վճարելու համար։ Խղճուկ թոշակների ու նպաստների հետ համեմատությունն էլ լրիվ ավելորդ է։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ չի կիրառվում օրենքը, որ և՛ ցմահ ազատազրկվածներն ազատություն ստանան, և՛ բավականին կլորիկ գումար տնտեսվի՝ ուղղվելով տնտեսության այլ ոլորտների զարգացմանը։ Հայտնի ֆիլմի հրաշալի խոսքերը, թերևս, լավագույնս են բնութագրում իրավիճակը. «Մեր պետությունը բժշկին քիչ է վճարում, հովվին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որ խնայված միջոցներով էս երկիրը երկիր դարձնի, իսկ դու գողանում ես այդ խնայված միջոցները սերմացու գողացող մկան պես, թուխս գողացող աղվեսի պես»։

Կարիք կա՞ ասելու, որ «մկների» ու «աղվեսների» ձեռքը բռնելու և երկիրը երկիր դարձնելու ժամանակն է։ Վաղո՛ւց»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում