ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հսկայական անվստահություն կա Սիրիայում հակամարտության կարգավորման հարցում, ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Նա նշել է Սիրիայում իրավիճակին տարբեր մոտեցումները, որոնց հետևանքով կարգավորման քննարկումը ներկայումս դադարեցման շեմին է:
«Մենք քննարկումների դադարեցման շեմին ենք կոնտեքստի անտրամաբանության պատճառով և այդպիսի ռմբակոծությունների դեպքում»,- ասել է Քերին՝ հիշատակելով Սիրիայի Հալեպ քաղաքի ուղղությամբ հարվածներ հասցնելը:
«Անվստահության մակարդակը կապված է այն գործողությունների հետ, որոնք իրականացնում է ռուսական կողմը: Դրանք լայնածավալ են և մեր տեսանկյունից անտեղի են: Ահա թե ինչու մենք ստիպված կլինենք հեռանալ համագործակցության գաղափարից, որը նրանց (ռուսական կողմին) հնարավորություն է տալիս անել այն, ինչ նրանք անում են»,- հավելել է Քերին:
«Մտադրությունների լրջության մատնանշում չկա, դա պահերից մեկն է, երբ մենք մտադիր ենք հետևել այլընտրանքներին»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը: