ԱՄՆ-ը մոտ է այն բանին, որ դադարեցնի ցանկացած բանակցություն Ռուսաստանի հետ, որ վերաբերում են Սիրիայում ժամանակավոր հրադադարի մասին համաձանագրի կատարմանը։ Այս մասին հայտարաել է պետքարտուղար Ջոն Քերին՝ փոխանցում է BBC-ն։
«Մենք բանակցությունները դադարեցնելու շեմին ենք, քանի որ շարունակվող ռմբակոծոթյունների համատեքստում անիմաստ է նստելն ու փորձելը լրջորեն քննարկել դա»,- հայտարարել է Քերին։
«Սա այն պահերից մեկն է, երբ մենք պետք է զբաղվենք այլընտրանքների որոնմամբ»,- հավելել է նա։
Քերիի տեղակալ Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն հանձնարարել է, որ բոլոր ազգային գերատեսչությունները, որոնք ներգրավված են Սիրիայի հարցով լուծման որոնման մեջ, հանդես գան իրենց առաջարկներով։ Նրա խոսքով՝ ամերիկացի պաշտոնյաները կզբաղվեն դրանով առաջիկա օրերին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական նեկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունից ԱՄՆ-ի հրաժարվելը կլինի լավագույն նվերն ահաբեկիչներին։ Այս մասին նա գրել էր ֆեյսբուքյան էջում՝ մեկնաբանելով ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերի հայտարարությունը, թե Սիրիայի և Ռուսաստանի ուժերի գործողությունները նվեր են տարածաշրջանի ահաբեկչական խմբավորումների համար։