Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը և Սաուդյան Արաբիայի վարչապետի տեղակալ, ՆԳՆ ղեկավար Մուհամմադ իբն Նաիֆ իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի արքայազնը հինգշաբթի չծրագրված այցով ժամանել է Թուրքիա: