News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում մարիխուանայի կրկնակի օգտագործման համար այլևս բանտ չեն նստեցնի։ Համապատասխան որոշումը հինգշաբթի ընդունել է Վրաստանի Սահմանադրական դատարանը։
Դատարանը վճռել է, որ չափազանց է այն պատիժը, որը նախատեսված է երկրորդ կամ ավելի դեպքերում մարիխուանա օգտագործելու համար։ Խոսքը մինչև 70 գրամ մարիխունա պահելու կամ օգտագործելու մասին է։
Ներկայումս մարիխուանայի օգտագործման առաջին դեպքի համար սահմանված է 500 լարի (մոտ 200 դոլար) տուգանք։