Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 1923 թվականին կնքված Լոզանի պայմանագրի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արած հայտարարությունը չափազանց սուր արձագանք է առաջացրել Հունաստանում։
Հունաստանի ԱԳՆ-ը դա որակել է որպես երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանը կասկածի տակ դնելու և հունական կղզիների հանդեպ հավակնություն հայտնելու փորձ։ Հունաստանի ԱԳՆ-ը պահանջել է հարգել 1923 թվականի այդ համաձայնագիրը՝ ընդգծելով, որ Անկարան չի կարող չհարգել այն։
Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի հակառակորդները նրան համոզել են ստորագրել այդ համաձայնագիրը, որով Հունաստանին են հանձնվել Էգեյան ծովի կղզիներից, որտեղից աղմուկի ձայնը լսելի է թուրքական ափում, և որտեղ կան մզկիթներ ու սրբավայրեր.
«Մենք մինչ այժմ պայքարում ենք շելֆի համար։ Այդ խնդիրները ի հայտ եկան նրանց պատճառով, ովքեր Լոզանում նստել են բանակցային սեղանի շուրջ և չեն կարողացել պաշտպանել մեր իրավունքները»։