Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում կառուցվելու է երկրում առաջին նավթավերամշակման համալիրը։ Պայմանագիրը սեպտեմբերի 29-ին ստորագրվել է Վրաստանի տնտեսական զարրգացման նախարարության Պետական գույքի ազգային գործակալության և վրաց-իրանական Geopars ընկերության կողմից։
Նախագծի շնորհանդեսին և ստորագրման ընթացակարգին ներկա է գտնվել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին. «Նախագիծն ունի կարևոր նշանակություն և ընդգծում է Վրաստանի դերը ոչ միայն որպես տարանցիկ երկիր, այլև վկայում է այն կարևոր իրադարձության մասին, որ Վրաստանը քարտեզի վրա հայտնվում է որպես ինդուստրիալ երկիր, արտադրող երկիր։ Տվյալ նախագիծը կստեղծի 800 նոր աշխատատեղ։ Շատ կարևոր է, որ դրա արդյունքներն արտացոլվեն երկրի տնտեսական զարգացման վրա»։