Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եռօրյա այցով կժամանի Վրաստան։ Դա կլինի նրա առաջին այցը Վրաստան։ Վրաստանի կաթոլիկների համար դա ամենակարևոր իրադարձությունն է։
Հռոմի պապն առաջին անգամ Վրաստան ժամանել է 17 տարի առաջ։ 1999 թվականի նոյեմբերին Վրաստան է այցելել Հովհաննես Պողոս 2-րդը։ Ֆրանցիսկոսը որոշել է Վրաստանում իջևանել Վատիկանի դեսպանատանը։
Վրաստանում Ֆրանցիսկոսը հանդիպումներ կունենա Վրաց պատրիարք Իլյա 2-րդի, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, կառավարության անդամների, քաղաքացիական հասարակության ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։
Հռոմի պապը Վրաստանից կարճատև այցով մեկնելու է Ադրբեջան։