Commerzbank-ը պլանավորում է կրճատել 9.6 հազար աշխատատեղ և վերանայել իր շահաբաժինները «որոշ ժամանակով», քանի որ Գերմանիայում երկրորդ վարկատուի աշխատանքում նոր գործադիր տնօրեն Մարտին Զիլկեն կներմուծի իր մեթոդները, հայտնում է Financial Times-ը:
Commerzbank-ը նոր ռազմավարության շրջանակներում պլանավորվում է նաև վերակազմավորել իր կառուցվածքը` փոխարինելով ներկայիս չորս ստորաբաժանումները երկուսով:
Միաժամանակ բանկում հայտարարել են, որ ազատումների փոխարեն կստեղծվի 2.3 հազար նոր աշխատատեղ: Դա նշանակում է, որ աշխատակիցների ընդհանուր քանակը կարող է նվազել մինչև 7.3 հազար մարդու: