Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը Մերկելին իրազեկել է «Եփրատի վահան» ռազմական գործողության մասին։
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայում բախումների դադարեցման անհրաժեշտությունը։ Էրդողանն ընդգծել է, որ Հալեպում և նրա շրջակայքում իրավիճակը գնալով վատթարանում է:
Քննարկվել է նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցը։