Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում բանակցություններ կսկսի Մադրիդի «Ռեալ»-ի հետ՝ թիմի կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանի տրանսֆերի ձեռքբերման նպատակով:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ամեն գնով իր թիմում տեսնել Վարանին, ում հետ տարիներ առաջ աշխատել է «Ռեալ»-ը գլխավորելու ընթացքում:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Վարանի տրանսֆերի ձեռքբերման փորձեր կատարեց նաև ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: