Wednesday, 24 04 2024
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն

Առաջիկա ՏԻՄ ընտրությունների որակը քննություն է Կարեն Կարապետյանի համար. Թևան Պողոսյան

ՀՀ կառավարության անդամների մեծ մասն արդեն նշանակված է՝ բացառությամբ արտաքին գործերի և պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների: Ինչո՞վ է պայմանավորված այս նշանակումների հապաղումը, պատճառը Հայաստանո՞ւմ է, թե՞ Հայաստանից դուրս: ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը դավադրությունների տեսության սիրահար չէ:

«Եթե որոշեին դրսից նշանակել, արդեն անունն ասած կլինեին: Հազիվ թե դուրսը տարբեր խաղեր հանդուրժի: Այստեղ, կարծում եմ, ավելի շատ ներքին խնդիր կա»,- ասաց նա՝ հավելելով, որ շատ բան կախված է նրանից, թե ով է լինելու արտաքին գործերի նախարարը և ինչ քաղաքականություն է վարելու:

Ինչ վերաբերում է կառավարության նոր կազմին, Թևան Պողոսյանը նկատեց, որ թեև խոսվում է համակարգային փոփոխությունների տեսլականների մասին, միևնույն է՝ արդյունքի առումով քայլերը դեռ անորոշ են. «Ու այդ անհայտության մեջ թվում է, որ շատ բաներ նույնն են մնալու: Սիրուն խոսքերից բացի՝ մենք պետք է տեսնենք գործողություններ»:

«Տեխնոկրատները լավ են, երբ ձևավորված է տեսլականը, և իրենք փորձում են մենեջմենթի իմաստով կյանքի կոչել: Մի կողմից ասվում է՝ դուք քաղաքական չեք, պրոֆեսիոնալներ եք, մյուս կողմից ասվում է՝ քաղաքական երազանքը պետք է մեջը լինի»,- նշեց մեր զրուցակիցը՝ հարցադրում անելով, թե ո՞վ է այդ երազանքը ձևակերպելու:

Թևան Պողոսյանը հիշեցրեց Արմեն Դարբինյանի տեխնոկրատների կառավարության մասին, որը շատ թույլ վիճակում հայտնվեց, որովհետև քաղաքական հենարան չուներ: Նրա խոսքով՝ այդպես եղավ նաև Տիգրան Սարգսյանի օրոք. «Եվ բոլորը դարձան Հանրապետական կուսակցության անդամ»:

Հարցին՝ որքանո՞վ կարող են տեխնոկրատները պայքարել քրեաօլիգարխիայի դեմ, ԱԺ պատգամավորը նկատեց. «Երբ վարչապետը խոսում է համակարգային փոփոխությունների մասին, պետք է հասկանալ, որ բախումները անխուսափելի են: Մինչև հին կապերը չքանդենք, նորերը հնարավոր չի լինի ձևավորել: Այստեղ է խնդիրը՝ արդյոք քայլ կանե՞ն, թե՞ ոչ: Արդյոք կսկսե՞ն հասկանալ, որ դա միայն նախարարների փոփոխության մեջ չէ»:

Թևան Պողոսյանը անհեթեթ է համարում անցյալը մոռանալու մասին հայտարարությունը. «Եթե բոլոր խնդիրները այդտեղ են գտնվում, բա ի՞նչն ենք մենք շարունակելու: Ի՞նչն ենք զյոյից սկսելու՝ այս Հայաստանը թողնելու ենք այն կողմ, նոր Հայաստա՞ն ենք ձևավորելու»:

Կարևորագույն խնդիրն այն է, թե իրենք սիրո՞ւմ են երկիրը, իրենց համար ավելի կարևոր է երկի՞րը, թե՞ իրենց վերարտադրությունը՝ նկատեց մեր զրուցակիցը. «Եթե փորձում են իսկապես փոփոխություններ կատարել, ապա առաջիկա շաբաթում մենք պետք է շատ պաշտոնանկությունների մասին լսենք, իսկ այս տեսակի պետական ապարատը Հայաստանի համար շռայլություն է՝ մանավանդ, երբ մենք գնում ենք բյուջեի խստացման: Պետք է քայլ առ քայլ հասնել բուրգին»:

Թևան Պողոսյանի կարծիքով՝ վարչապետի առաջին խնդիրներից մեկը պետք է լինի առնվազն մեկ անգամ հոկտեմբերի 2-ին ազատ և արդար ընտրություններ անցկացնելու մասին բարձրաձայնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում