Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, ելույթ ունենալով Վիեննայում ԱԷՄԳ-ի 60-րդ գլխավոր կոնֆերանսի ժամանակ, հայտարարել է, որ Ռուսաստանի մասնակցությամբ Բուշեհրի ատոմակայանի առաջին էներգաբլոկի շահագործումը Իրանին օգնել է շրջակա միջավայրն աղտոտող նյութերը կրճատել մոտ 16 միլիոն տոննայով.
«Նոր ատոմակայանների կառուցումը գտնվում է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության օրակարգում։ Բուշեհրի ատոմակայանը Մերձավոր Արևելքի առաջին ատոմակայանն է։
Այդ էլեկտրակայանը մինչ այժմ հնարավորություն է տվել տնտեսել մոտ 25 միլիոն բարել նավթ և կանխել է մոտ 16 միլիոն տոննա աղտոտող նյութերի արտանետումները»։