Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ «Յունայթեդ»-ի հարձակվող Մարկուս Ռաշֆորդն Անգլիայի ազգային հավաքականի առաջիկա երկու հանդիպումներին մասնակցելու հնարավորություն պետք է ստանա:
«Կարծում եմ, որ Ռաշֆորդը պետք է հրավիրվի ազգային հավաքական: Նրա տարիքն ինձ չի հետաքրքրում: Այս պահին Ռաշֆորդն Անգլիայի լավագույն հարձակվողն է», – ասել է Ֆերդինանդը:
Նշենք, որ Ռաշֆորդն Անգլիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է ընթացիկ տարվա փետրվարին: