Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

Մի ուշագրավ համեմատության հետքը

Հայաստանի նոր կառավարությանը կարծես թե ամրագրվել է «տեխնոկրատների կառավարություն» հասկացությունը, թեև այդ իմաստով տեխնոկրատական հնարավոր է համարել թերևս կառավարության մի մասը միայն` տնտեսական բլոկը և դրան այսպես ասած հաղորդակից մյուս նախարարական անոթները: Այդուհանդերձ, քանի որ հենց այս բլոկն ըստ էության ներկայումս հանդիսանում է հանրության առանձնակի ուշադրության առարկան` հասկանալի պատճառներով, ամբողջ կառավարությանն ամրագրվել է տեխնոկրատ բնորոշումը: Այդ առումով, ներկայիս կառավարությունը հաճախ համեմատվում է նաև Հայաստանում տեխնոկրատական կառավարության ձևավորման ընդգծված երևի թե առաջին և մինչ ներկայիս կառավարությունը եղած միակ ընդգրկուն փորձի` 1998 թվականի նախագահական ընտրություններից հետո ձևավորված կառավարության հետ: Հայաստանի արդեն 14 կառավարությունների շարքում երևի թե մեկ էլ դա էր, որ ձևավորվեց հենց այդպիսի ընդգծումով: Այդ իմաստով հասկանալի է, թե ինչու է ներկայիս կառավարությունը համեմատվում հենց դրա հետ: Միաժամանակ, համեմատության առարկան իհարկե լոկ տեխնոկրատիզմը չէ, այլ նաև քաղաքական միջավայրը կամ ավելի շուտ` շրջափուլը, որովհետև միջավայրային առումով իհարկե ներկայիս և 1998-ի միջավայրերը արմատապես տարբեր են՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին առումներով, և ոչ միայն դրանցով: Իսկ ահա շրջափուլի առումով կան հետաքրքրական զուգահեռներ: Մասնավորապես, 1998 թվականին էլ տեխնոկրատական կառավարություն էր ձևավորվում ըստ էության պառլամենտական ընտրություններից առաջ և թեև Հայաստանն այդ ժամանակ խորհրդարանական կառավարման մոդելով չէր, այլ նախագահական, այդուհանդերձ դե ֆակտո ակնհայտ էր, որ ընտրություններին իրական կառավարումն անցնելու է խորհրդարանին:

Բանն այն է, որ նախագահի պաշտոնը նոր ստանձնած Ռոբերտ Քոչարյանն իշխանական բուրգում ակնհայտորեն ամենաուժեղ բևեռը չէր: Ամենաուժեղ բևեռը ձևավորվելու էր մի քիչ ուշ` «Միասնություն» դաշինքի տեսքով: Կասկած չկա, որ այդ մոդելը հղացած էր դեռևս մինչև 1998-ի նախագահական ընտրությունները և դրանից հետո ձևավորվող կառավարությունն ընդամենը միջանկյալ կառավարություն էր, ըստ էության երևի թե կոմպրոմիս իշխանական բուրգի ակնհայտ ղեկավար, վարչապետի պաշտոնին պատրաստվող Վազգեն Սարգսյանի և նոր նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև: 1999-ի խորհրդարանական ընտրությունից հետո «տեխնոկրատների կառավարություն» այլևս չկար` ընդգծված քաղաքական կառավարություն էր: Սակայն, տվյալ պարագայում բանը միայն իշխանության անցման շրջափուլը չէ, կամ առանձնահատկությունը կամ զուգահեռը միայն դա չէ:

1998-99 թվականին ըստ էության տեղի էր ունենում իշխանական համակարգի տրանսֆորմացիա, և իշխանության եկած Ղարաբաղյան շարժման այսպես ասած՝ կոմիտեական թևը հեռանում էր արդեն գրեթե ամբողջությամբ: Այսինքն, այդ թևը նախ տրոհվեց 90-ականների սկզբին, դառնալով ընդդիմություն-իշխանություն, իսկ 90-ականների վերջին արդեն փաստացի հեռացավ նաև իշխանական թևը: Հայաստանում իշխող համակարգի առաջին տրանսֆորմացիայի արդյունքը լինելու էր այն, որ իշխանությունը գրեթե ամբողջությամբ անցնելու էր «ռազմական» թևի, իշխանական մեծամասնության հիմքում լինելու էր երկրապահը՝ իբրև «սոցիալական բազա»։ Սրանից բացի, ակնհայտ էր նաև, որ համակարգը իրեն սպառել էր նաև տնտեսապես և առաջացել էր այս առումով կառավարման վերակազմակերպման անհրաժեշտություն, ինչի խոսուն վկայությունն էին Վազգեն Սարգսյանի ելույթները և հայտնի ելույթը ԱՄՆ կատարած այցից վերադառնալուց հետո, որից կարճ ժամանակ անց էլ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Եվ այս իմաստով իհարկե հետաքրքրական է, որ համակարգային տրանսֆորմացիայի այդ փուլում Հայաստանում իբրև անցումային, միջանկյալ, ըստ էության կոմպրոմիսային տարբերակ ընտրվեց հենց տեխնոկրատական կառավարության տարբերակը: Բանն այն է, որ ներկայումս էլ Հայաստանում իշխանության անցման փուլ է, որը տեղի է ունենում խորհրդարանական կառավարման մոդելի հաստատմանը զուգահեռ՝ համակարգային տրանսֆորմացիայի ուղեկցուցթյամբ և համակարգի տնտեսական սպառման պայմաններում: Եվ կրկին, մենք ականատես ենք տեխնոկրատական տարբերակի ընտրությանը և ըստ այդմ, եթե համեմատում ենք 1998-ի հետ, հարց է առաջանում, թե արդյոք ներկայիս տարբերակն էլ լինելու է ընդամենը միջանկյալ, անցումային, և խորհրդարանի ընտրությունից հետո մենք ունենալու ենք արդեն լիովին քաղաքական կառավարություն: Մյուս կողմից, այստեղ արդեն հարկ է ուշադրություն դարձնել միջավայրային ազդեցությունների տարբերություններին, որոնք իհարկե շատ ավելի բազմաթիվ են և ոչ պակաս ծանրակշիռ, քան շրջափուլային նմանությունները: Դա անշուշտ չի նշանակում, որ կառավարության միջանկյալության կամ երկարակյացության հարցը դուրս է գալիս օրակարագից, պարզապես դա նշանակում է, որ ավարտվում է 1998-ի հետ համեմատությունը, որովհետև ավարտվում է նաև այն շրջափուլը, որ հաստատվել էր 1998-ից և ներկայումս ակնհայտորեն դրված է այդ ժամանակից հաստատված «սոցիալական բազան» իշխանության տակից հանելու խնդիր: Բայց, իհարկե հարցը մնում է` նոր կառավարությունը կհանի այդ բազան իշխանության տակից և կձևավորի իր առավել մնայուն և երկարաժամկետ բազան, թե ինքը կմնա գոյություն ունեցող «սոցիալական բազայի» տակ, ինչի հետևանքով պետությունը հետ կվերադառնա դեպի 1998-99 թվական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում