Սիրիայում Ռուսական ռազմատիեզերական ուժերի գործողությունները սկսելուց հետո անցած մեկ տարին ցույց է տվել, որ երկրում հակամարտությունը չի կրում տեղական կամ տարածաշրջանային բնութ, այլ ազդում է ողջ աշխարհի վրա, համարում է Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» (PYD) կուսակցության ներկայացուցիչ Հալեդ Իսան:
«Ռուսական միջամտությունը բացել է նոր փուլ, որը ցույց է տալիս, որ սիրիական ճգնաժամը հանդիսանում է սպառնալիք, ինչի հետ պետք է համաձայնվել»,- հայտնել է կուսակցության ներկայացուցիչը Sputnik գործակալությանը:
Նրա խոսքով` միջազգային հանրությունը պետք է համաձայնության գա ճգնաժամի խաղաղ լուծման համար, «հաղթի նրա պատճառներին» և «հաշվի առնի Սիրիայում դավանանքների և էթնիկ խմբերի բազամազանությունը»: