Նվազագույնը երկու հարյուր մարդ է փախել Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում գտնվող բանտից, հայտնում է Globo հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան Ժարդինոպոլիս քաղաքի բանտում, որտեղ կա հազարից ավելի բանտարկյալ:
Ինչպես հայտնել են տեղի ռազմական ոստիկանությունում, բանտարկյալները ըմբոստացել են, հրկիզել են բանտի թևերից մեկը, որից հետո դիմել են փախուստի:
Միջադեպի արդյուքնում տուժածների մասին չի հաղորդվել: