Մադրիդի «Ատլետիկո»-ի կենտրոնական պաշտպան Դիեգո Գոդինը չի կարողանա օգնել իր թիմին Լա Լիգայի 7-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Վալենսիա»-ի հետ խաղին:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Բավարիա»-ի հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով Գոդինը ստիպված կլինի բաց թողնել նվազագույնը 1 շաբաթ:
Հիշեցնենք, որ «Ատլետիկո»-ն հաղթանակ է տոնել «Բավարիա»-ի նկատմամբ 1:0 հաշվով: