Դեյր էզ Զորում սիրիական բանակի դիրքերին հարված հասցնելիս ԱՄՆ-ը չէր կարող սխալվել, RIA Novosti-ին հայտնել է ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադադը:
«Սկզբում Վաշինգտոնը ժխտել է կոալիցիայի կողմից ավիահարվածների կատարումը սիրիական բանակի դիրքերի վրա, հետո խոստովանել է, որ իրենք գործել են սխալմամբ, որը հակասում է ռազմական գործի և քաղաքականության այբուբենին»,- նշել է դեսպանը:
Նրա խոսքով՝ սիրիական բանակի գտնվելու կոորդինատները հայտնի են եղել քառակուսի մետրի ճշտությամբ, ռմբակոծումը շարունակվել է մոտ 1 ժամ, որին մասնակցել է մի քանի երկիր:
Ընդ որում՝ ԴԱԻՇ-ի ջոկաները, ինչպես նշել է Հադիդը, չնայած նկատվել են, սակայն չեն ռմբակոծվել: