Նյու Ջերսիի իշխանությունները բացառել են ահաբեկչության վարկածը Հոբոքեն կայարանում գնացքի վթարի ժամանակ, հայտնում է NBC հեռուստաալիքը:
Նախնական տվյալներով՝ դրա պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը կամ մեքենավարի սխալը:
«Չնայած հետաքննության նախնական փուլին՝ չկա դիտավորյալ ահաբեկչական գործողության ոչ մի նշան»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Նյու Ջերսիի գնացքի վթարի արդյունքում զոհվել է 3 մարդ: Նաև հաղորդվում է, որ վիրավորներից շատերը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Նախնական տվյալներով՝ վիրավորվել են ավելի քան 100 մարդ: