Իրաքում և Սիրիայում ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով վերջին 30 օրվա ընթացքում ոչնչացվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 18 առաջնորդ, հայտնում է Reuters-ը:
Իրաքում և Սիրիայում ԱՄՆ հրամանատարության ներկայացուցչի խոսքերով` հարվածների թիրախ եղել են հրամանատարները, արտասահմանցի վարձկանները, համակարգողները և ԴԱԻՇ-ի ինֆորմատորները: