Իտալական «Նապոլի»-ի կիսապաշտպան Դրիս Մերտենսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակներում կայացած «Բենֆիկա»-ի հետ հանդիպման ավարտից հետո խոսել է թիմի առաջատար Գոնսալո Իգուիաինի հեռանալու մասին:
«Մենք հիանալի հանդիպում անցկացրեցինք: Կարողացանք վստահ հաղթանակ տոնել: Կարծում եմ՝ Իգուաինի հեռանալուց հետո «Նապոլի»-ն ավելի թիմային ֆուտբոլ է ցուցադրում», – ասել է Մերտենսը:
Նշենք, որ «Նապոլի»-ն հաղթանակ էր տոնել «Բենֆիկա»-ի նկատմամբ 4:2 հաշվով: