Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Բերնդ Շուստերը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում կայացած «Ատլետիկո Մադրիդ» – «Բավարիա» հանդիպման մասին:
««Բավարիա»-ն «Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի դեմ ավելի հաջող կգործի, քան «Ատլետիկո»-ի: Մենք տեսանք այն «Ատլետիկո»-ին, որը կա իրականում:
Այսպիսի մրցելույթների շնորհիվ «Ատլետիկո»-ն վաստակել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներից մեկը համբավը: Դիեգո Սիմեոնեն կարող է հպարտ լինել իր ստեղծած թիմով», – ասել է Շուստերը:
Նշենք, որ «Ատլետիկո»-ն 1:0 հաշվով հաղթանակ էր տոնել «Բավարիա»-ի նկատմամբ: