Սիրիայի բնակչության ավելի քան 80%-ը կարիք ունի հումանիտար օգնության, ասված է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Էնթոնի Բլինքենի պատրաստած տեքստում` Սենատի միջազգային գործերի կոմիտեում ելույթի համար, հայտնում է RIA Novosti-ն:
«Սիրիայի բնակչության 81%-ը կարիք ունի անհապաղ հումանիտար օգնության: Վեց ու կես միլիոն սիրիացի դարձել է փախստական սեփական երկրում, իսկ 4.8 միլիոնը՝ փախել են արտասահմանյան երկրներ»,- ասված է Բլինքենի հայտարարության մեջ: Նրա խոսքերով` շրջանում ավելի քան 3 միլիոն երեխա դպրոց չի հաճախում, իսկ նրանց ծնողների մեծ մասը չեն կարողանում աշխատանք գտնել:
ԱՄՆ-ը մինչև այժմ Սիրիայի բնակիչներին և փախստականներին տրամադրել է 5.9 միլիարդ դոլարի հումանիտար օգնություն, ավելացրել է նա: