Ռեկորդային թվով բրիտանացիներ ապրել են մինչև 100 տարի, վկայում են ազգային վիճակագրության բյուրոյի տվյալները:
2015 թվականին 100 տարեկանից բարձր մարդկանց թիվը կազմել է 14 հազար, որոնցից 570850-ը բարձր են եղել 105 տարեկանից, իսկ կես միլիոն մարդ տոնել են իրենց 90-ամյակը:
Վերջին 10 տարիների ընթացքում մինչև 100 տարին ապրած բրիտանացիների թիվը աճել է 65%-ով:
Առաջվա պես կանայք միջին հաշվով ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ: