Ցավազրկողների ընդունումը բարձրացնում է սրտի անբավարարության ռիսկը: Այդ եզրակացությանն են հանգել The British Medical Journal պարբերականում հրապարակված հետազոտության հեղինակները:
Նրանց կարծիքով՝ վտանգ են ներկայացնում ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը (NSAID), որոնք կան գրեթե բոլորի տանը: Այդ դասին են պատկանում օրինակ իբուպրոֆենը, նապրոկսենը և դիկլոֆենակը:
Հետազոտության ժամանակ վերլուծվել են 10 միլիոն մարդու տվյալներ, որոնք ընդունել են այդ դեղերը: Մասնակիցների միջին տարիքը եղել է 77:
Պարզվել է, որ այդ խմբի դեղերի ընդունումը 19%-ով մեծացրել է սրտի անբավարարությամբ հիվանդանոց ընկնելու ռիսկը: Հատկապես այդ դեղերը ընդունելուց պետք է զգուշանան նրանք, որոնք արդեն տառապում են սրտի խնդիրներից:
Փորձագետները ճշտել են, որ այդ եզրակացությունները վերաբերվում են այն մարդկանց, որոնք ամեն օր են ընդունում այդ դեղերից: