Աղավնաձոր համայնքի բնակիչները անդրադառնալով խաղողի մթերման խնդրին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին, որ «գյուղացուն այլևս ասում են՝ յան տվեք մեզնից, որովհետև երևի իրենց այգիներն արդեն հիմնել են ու ունեն իրենց խաղողը»:
Նրանց խոսքով՝ իրենց այգիների 90 տոկոսը այս տարի չի պարարտացվել, չի ոռոգվել, որովհետև ջրի խնդիր կա:
Բնակիչները նշեցին, որ այգիները մշակում են վարկերի տակ հայտնվելով, բանկերի տոկոսների մեջ խրված. ««Վեդի Ալկոյից» գումար ունենք ստանալու, և ստացվում է՝ մեր փողը մեզ տոկոսով են տալիս»:
Նրանք նշեցին, որ այժմ էլ ունեն խաղող, որը չեն կարողանում մթերել. «Շվարել ենք, չգիտենք՝ ինչ ենք անելու»:
Բնակիչները նորանշանակ գյուղատնտեսության նախարարի հետ էլ առանձնապես հույսեր չեն կապում, քանի որ նա ասել է՝ ոչ մեկին չեմ ստիպելու խաղողը մթերել: