Իսպանական Կատալոնիան չի պատրաստվում դուրս գալ ԵՄ կազմից անկախություն ձեռք բերելու դեպքում: Mundo թերթի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ինքնավար շրջանի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը շրջանային խորհրդարանի առաջ ելույթի ժամանակ:
Նա օրինակ է բերել Շոտլանդիային, որտեղ ավելի վաղ անցկացվել է անկախության հարցով հանրաքվե, որի արդյունքում Շոտլանդիան մնաց Մեծ Բրիտանիայի կազմում: Պուչդեմոնի խոսքով՝Միացյալ Թագավորության կազմից Շոտլանդիայի դուրս գալու դեպքում նոր երկիրը կմնար ԵՄ անդամ: