Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Գևորգ Մելիքյան. Կարեն Կարապետյանը փորձում է իրեն ապահովագրել արտաքին քաղաքական ձախողումներից

Նոր կառավարության ձևավորումը արտաքին քաղաքական վերանայումների առջև է կանգնեցրել: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՄԱՀՀԻ-ի ասոցացված փորձագետ, քաղաքագետ Գևորգ Մելիքյանը նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգը վերանայելու ջատագովներից է: Նրա խոսքով՝ այս ոլորտում ոչ միայն բացթողումներ կան, այլ նաև շատ հաճախ հաշվի չեն առնվում իրական մարտահրավերները. «Շեշտադրումները պարբերաբար փոխվում են, բայց տեսլականների մասով խնդիրներ ունենք»:

«Եթե հայ ժողովուրդը հանդես է գալիս որպես համամարդկային նշանակության ազգ, ապա Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է համապատասխանի դրան՝ գոնե տեսլականի առումով: Օրինակ՝ հրեաները այլ կերպ են նայում այդ հարցին: Նկատի չունեմ, որ մենք միֆերով առաջնորդվենք, բայց գոնե պետք է ունենալ մաքսիմալ և մինիմալ պլաններ, հեռահար և կարճաժամկետ ծրագրեր: Ըստ իս, մենք ավելի շատ իրադարձային ենք, անընդհատ կենտրոնանում ենք իրադարձություների վրա: Անհասկանալի են մեր նպատակները, թե ուր ենք գնում: Հստակություն, որոշակիություն պետք է լինի»,- նշեց Գ. Մելիքյանը:

Քաղաքագետը, անդրադառնալով կառավարության փոփոխություններին, նշեց, որ արտաքին քաղաքականության և պաշտպանության ոլորտներն ամենաբարդ ոլորտներն են, և նշեց. «Վստահ եմ, որ այդ պաշտոններում նշանակումների ուղղությամբ բանակցություններ են ընթանում, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում: Որքան էլ հակված չեմ Կարեն Կարապետյանի նշանակումը ուղղակիորեն կապել միայն Մոսկվայի հետ, այնուամենայնիվ նա չի էլ թաքցնում, նշում է, որ շատ հարցերում հաշվի է նստում ռազմավարական գործընկերոջ հետ:

Տարիներ շարունակ մեզ սովորեցրել են, որ Ռուսաստանը բնական ընտրություն է. բնական, բայց ոչ բանական, մենք պետք է կարողանանք այդ տարբերությունը դնել և, բացի իներցիոն քաղաքականությունից, ռացիոնալ քաղաքականություն վարել, վերաիմաստավորել հարաբերությունները և դրանք դարձնել չափելի, հասկանալ, թե հարաբերություններն ինչ են տալիս Հայաստանին: Կարևորն այն է, որ Հայաստանը հասկանա, թե ուր է ուզում գնալ»:

Այն, որ այս երկու գերատեսչությունների՝ ԱԳՆ և ՊՆ ղեկավարները դեռ չեն նշանակվել, ըստ Գ. Մելիքյանի, նշանակում է, որ այնքան էլ չեն ուզում, որ Կարեն Կարապետյանը խառնվի այդ գերատեսչությունների աշխատանքին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում