Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են նոր սերնդի մարտավարական հրթիռների համատեղ արտադրության մասին հուշագիր՝ հայտնում է Azeri Defence ռազմական պարբերականը:
Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության «Շարգ» արտադրական միավորման ու Ռուսաստանի «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի ներկայացուցիչները:
Հուշագիրը ստորագրվել է Բաքվում ընթացող ADEX 2016 միջազգային երկրորդ ռազմական ցուցահանդեսի շրջանակներում: Կողմերը մտադիր են համատեղ արտադրել «օդ-օդ» և «օդ-երկիր» դասի նոր սերնդի մարտավարական հրթիռներ: