Wednesday, 24 04 2024
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան

Ի սեր բոլորիս, հանգիստ թողեք նրանց երազները

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր կառավարության նիստում հայտարարել է, որ բոլոր կառավարիչները պետք է ունենան տեսլականներ, երազներ իրենց ոլորտների, իրենց կառավարման ենթակա բնագավառների և բնակավայրերի հեռանկարների կապակցությամբ, ըստ դրա էլ հստակ ներկայացնեն զարգացման քայլերը:

Կարեն Կարապետյանի միտքը հասկանալի է՝ նա, ըստ էության, խոսում է չինովնիկական կամ կառավարչական անտարբերության հաղթահարման մասին, որպեսզի կառավարիչներին չհետաքրքրի միայն սեփական փողը կամ տուն պահելը: Կամ այլ կերպ ասած՝ Կարեն Կարապետյանը փորձում է առաջ քաշել «փողի վրա փող չուզելու» փիլիսոփայության այլընտրանքը, որ կառավարիչը պետք է մտածի այլ կերպ և այլ կատեգորիայով: Եվ սա, իհարկե, նախընտրելի և ողջունելի տարբերակ է:

Սակայն կա մի խնդիր: Ներկայումս մենք գիտենք, թե ովքեր են ոլորտային և համայնքային կառավարիչները, նրանց ճնշող մեծամասնությունը, և գիտենք, թե ինչու են այդ կարգավիճակում հենց նրանք, ինչպես է ՀՀԿ-ն մինչև այժմ ընտրել այդ կառավարիչներին: Իսկ դրանք, մեղմ ասած, հարյուրապատիկ ավելի շատ են, քան այն մի քանի պրոֆեսիոնալները, որ կառավարության համար ընտրել է Կարեն Կարապետյանը, եթե ենթադրենք, որ նրանք համապատասխանում են տեսլականի և երազների նրա չափանիշներին:

Դուք պատկերացնում եք, թե ինչ երազներ ունեն նրանք, որոնց Հանրապետական կուսակցությունը մինչ այսօր ընտրել է տարբեր բնագավառների և համայնքների կառավարչի կարգավիճակի համար: Եթե այդ բոլորը հանկարծ սկսեն կառավարել բացառապես սեփական երազներով և տեսլականներով, ապա դրանից Հայաստանի իրավիճակը ոչ միայն դեպի լավը չի փոխվի, այլ կարող է սրընթաց շարժվել ներկայիս անկման ուղղությամբ, սակայն բազմապատիկ արագությամբ:

Հետևաբար, ի սեր Հայաստանի, պետք է հանգիստ թողնել ՀՀԿ-ի ընտրած կառավարիչների տեսլականներն ու երազները, եթե դրանք ինչ-որ բան նշանակեին մինչև հիմա, ապա Հայաստանում չէր հասունանա կառավարության փոփոխության անհրաժեշտություն: Այդ տեսլականների ու երազների բուրգն է, որ կոչվում է ՀՀԿ, և որի բացարձակ իշխանությունը Հայաստանը հասցրել է բացարձակ տնտեսաքաղաքական սնանկության: Այն աստիճանի, որ անգամ Սերժ Սարգսյանը հարկ է համարում խոստովանել՝ քիչ թե շատ համարժեք երևալու համար, որ ՀՀԿ-ին պետք է նոր ոգի:

Եվ ուրեմն, ըստ այդմ՝ անհրաժեշտ է փոխել այդ երազներն ու տեսլականները կամ փոխել կառավարիչներին, իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, նրանց պետք է հակառակ հանձնարարությունը տալ՝ մոռացեք, մի կողմ թողեք ձեր տեսլականներն ու երազները և անցեք բացառապես պաշտոնական պարտականությունների կատարմանը: Դա կլինի գոնե չարյաց փոքրագույնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում