Հարկային նոր օրենսգիրքը երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում է, նշվում է, որ նոր առաջարկներ կան: ՏՏ ոլորտի մասնագետ Լևոն Հարությունյանը «Առաջին լրատվական»- ի հետ թեմայի շուրջ զրույցում նշեց, որ ըստ էության ոչ մի բան չի փոխվել. «ՏՏ ոլորտի մասնագետների աշխատավարձը 300 000 դրամից է սկսվում, փաստացի բոլորի հարկային բեռը ավելանալու է, այսինքն՝ ոչ մի բան չի արվել ՏՏ ոլորտի համար: Նշում են, որ արվել է, բայց բարձրաձայնելը, թե ինչ-որ բան արվել է, ՏՏ ոլորտի մասին նշելը ուղղակի շոու էր: Ինչ առաջին ընթերցման ժամանակ կար ՀՕ-ում, նույնն էլ մնացել է:
«Նշել, որ բարձր աշխատավարձ ստացող մարդկանց հաշվին ուզում են թեթևացնել ցածր աշխատավարձ ստացող մարդկանց բեռը, դա ցինիկություն է, որովհետև չեն կարողանում ստվերը կրճատել, և ստացվում է, որ ամբողջ բեռն ընկնում է այն մարդկանց վրա, ովքեր «սպիտակ» աշխատավարձով են աշխատում, ազնիվ վճարում են հարկերը»,- նշեց Լ. Հարությունյանը՝ հավելելով, որ ինչպես միշտ, մեր իշխանությունը փորձում է իր խնդիրները լուծել ազնիվ հարկատաուների օգնությամբ՝ նրանց ստիպելով ավելի շատ վճարել:
ՏՏ ոլորտի մասնագետները իրենց «հարվածելու» համար պատրաստվում են պայքարել, ամեն ինչ անել, որ չավելացվեն հարկերը:
Մանրամասները՝ տեսանյութում: