Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Ադրբեջանը պատժեց ինքն իրեն. Օլեգ Մատվեյչև

«Իսկանդեր» հրթիռային համալիրները կարող էր չտրամադրվել Հայաստանին, եթե Ադրբեջանը ապրիլին ռազմական ագրեսիա չիրականացներ Լեռնային Ղարաբաղի դեմ: Ադրբեջանը, փաստորեն, ինքն իրեն պատժեց: Այս կարծիքին է Մոսկվայի էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, քաղաքագետ Օլեգ Մատվեյչևը:

Քաղաքագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ «Իսկանդերի» մատակարարումը Հայաստանին բացառիկ և բարեկամական քայլ է Ռուսաստանի կողմից, նաև կարծիք հայտնեց, թե ՀԱՊԿ-ը ապահովել և ապահովում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը:

Օլեգ Մատվեյչևը խոսեց նաև Ադրբեջանում Սահմանադրության փոփոխման՝ Իլհամ Ալիևի նախաձեռնության մասին:

– Պարոն Մատվեյչև, ի՞նչ կարծիք ունեք Ադրբեջանում Սահմանադրությունը փոփոխելու նախաձեռնության մասին, ինչո՞ւ ընդհանրապես այդ երկրում որոշեցին փոխել Սահմանադրությունը, դա քաղաքական ի՞նչ ենթատեքստ ունի:

– Ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարը ցանկանում է երկարացնել իր լիազորությունների ժամկետը, մնալ իշխանության ղեկին որքան հնարավոր է շատ: Նա դեռ բավական երիտասարդ է, քաղաքական բոլոր էլիտաները կենտրոնացած են իր շուրջը և նա չի տեսնում խոչընդոտ անսահմանափակ կառավարումը շարունակելու համար: Սա է հիմնական նպատակը, նրանք չեն ծրագրում պետական մեքենայի լուրջ վերակառուցում:

– Այս փոփոխությունների նպատակը միայն Ալիևի կառավարման ժամկետը երկարացնե՞լն է, թե՞ նաև իր որդու իշխանությունը հետագայում ապահովելը, քանի որ այս փոփոխություններով վերացվում է տարիքային սահմանափակումը, թե ով կարող է դառնալ երկրի նախագահ:
Ինչ վերաբերում է որդուն, հարցը վիճաբանական է. դժվար է ասել՝ բնակչությունը և էլիտաները որքանով պատրաստ կլինեն իրադարձությունների այդպիսի զարգացմանը: Իսկ նախագահ Իլհամ Ալիևի հարցում կա հասարակական կոնսեսուս նրա հետագա պաշտոնավարման վերաբերյալ, նա ունի որոշակի ժողովրդականություն, ուստի այս հարցը ամենայն հավանականությամբ դրական լուծում կստանա:

– Ինչպիսի՞ Ադրբեջան կտեսնենք այս փոփոխությունների կենսագործումից հետո, կլինի դիկտատո՞ւրա, միապետական բնույթի տոտալիտար իշխանությո՞ւն:

Ես չէի խոսի միապետականության մասին, բայց կարծում եմ, որ ավտորիտար միտումները Ադրբեջանում, իհարկե, կսաստկանան: Ավտորիտարիզմը, սակայն, ընդամենը գործիք է: Խնդիրը ռազմավարական հարցերն են, որոնք Ադրբեջանը կդնի իր առջև:

Ադրբեջանը վերջին տարիներին չափից ավելի փոխկապակցված էր Թուրքիայի հետ. չափազանց մեծ էր ռազմական համագործակցությունը, բոլոր զինվորականները սովորում էին թուրքական ակադեմիաներում, ադրբեջանական էլիտան սերտ հարաբերությունների մեջ էր Թուրքիայի ֆինանսական ինստիտուտների հետ՝ բանկեր, բիզնես և այլն: Այս ամենը չէր կարող չհանգեցնել որոշակի կախվածության Թուրքիայից: Ադրբեջանը կարծում էր, որ Թուրքիան շատ կայուն երկիր է, որի հետ կարելի է ձևավորել երկարաժամկետ համագործակցություն, բացի այդ՝ երկու երկրները լեզվական, էթնիկ ընդհանրություններ ունեն, բայց պարզվեց, որ Թուրքիայում նույնպես անկայուն վիճակ է. ըստ էության, այնտեղ այսօր քաղաքացիական պատերազմ է: Այն կապված է ոչ միայն քրդական խնդրի հետ (քրդերը անկախություն են պահանջում), այլև լուրջ պառակտում կա էլիտաների ներսում, կան մարդիկ, որոնք դավանում են Աթաթուրքի պատվիրաններին,  գյուլենականների մի մասը ծայրահեղ իսլամիստներ են, ովքեր կուզենային կողմնորոշվել դեպի սաուդցիներ, դեպի այն ուղղությունը, որը համակրում է «Իսլամական պետությանը»: Կան նաև բազմազան սոցիալական խմբեր, որոնք նույնպես ցուցադրում են իրենց դժգոհությունը: Հասարակության շերտավորումը բավական մեծ է, և երկրի կենսամակարդակի անկումը, որը տեղի է ունենում հատկապես այսօր, չի կարող չառաջացնել այսպես ասած՝ ձախակողմյան միտումներ, դասակարգային թշնամանք: Այսպիսով, Թուրքիան այսօր անկայուն վիճակում է շատ ուղղություններով, և Ադրբեջանը ստիպված է մտածել, թե արժե՞ արդյոք այսպիսի գործընկերոջ հետ կառուցել չափից ավելի երկարաժամկետ հարաբերություններ և կախված լինել նրանից, որովհետև եթե վաղը ինչ-որ բան տեղի ունենա Թուրքիայի հետ, դա իր հետ կքաշի նաև Ադրբեջանը: Հետևաբար, երևի թե արժե Թուրքիայից ավելի անկախ քաղաքականություն վարել:

– Ի՞նչ մտահոգություն պիտի առաջացնի Հայաստանում այն հանգամանքը, որ հարևան Ադրբեջանում, որը հակամարտում է Հայաստանի և Ղարաբաղի հետ, ամրապնդվում է ավտորիտար ռեժիմը, ոչ ժողովրդավարական իշխանությունը: Սա ի՞նչ նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), որի անդամ է Հայաստանը, ապահովում է և շարունակելու է ապահովել Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությունը: Այս իմաստով՝ կարծում եմ, որ ամեն ինչ կավարտվի հռետորաբանությամբ, հնարավոր է թշնամական հռետորաբանություն Ադրբեջանի կողմից, որը կշարունակվի, բայց չեմ կարծում, որ գործը կհասնի ուժի կիրառման և պատերազմի: Ուստի կարծում եմ, որ անհրաժեշտ է պարզապես ունենալ ուժ և համբերություն Ադրբեջանի հռետորական հարձակումներին իրավական, դիվանագիտական և այլ փաստարկներով պատասխանելու համար:

– Ռազմական տեխնիկայի վերջին մատակարարումները Հայաստանին որքանո՞վ ազդեցին տարածաշրջանի անվտանգության դինամիկայի և ուժերի հարաբերակցության վրա:

«Իսկանդերի» մատակարարումն, անշուշտ, շատ բացառիկ և բարեկամական քայլ է Ռուսաստանի կողմից, որովհետև այլ պետություններ չունեն այդպիսի զենք: Դա կապված է հակամարտության սրացման հետ, որ մենք տեսանք գարնանը: Ըստ էության, Ադրբեջանն ինքն իրեն պատժեց: Հավանաբար այդ «Իսկանդերներն» այստեղ չէին լինի, եթե չլինեին սադրանքները, որ մենք տեսանք գարնանը: Այժմ «Իսկանդերն», ըստ էության, անհնարին է դարձնում լայնածավալ որևէ ագրեսիա Ղարաբաղի, առավել ևս Հայաստանի դեմ: Պուտինը հետևողականորեն իրականացնում է իր քաղաքական կուրսը. ամեն անգամ, երբ հարձակում է լինում Ռուսաստանի դեմ և խախտվում են նախկին պայմանավորվածությունները, նա այնպես է անում, որ այդ հարձակումն իրականացնողները զղջան: Դա կապված է, օրինակ՝ Ուկրաինայի հետ. ուկրաինական կողմին բազմիցս զգուշացրել են, որ չի կարելի միակողմանիորեն քայքայել ԱՊՀ-ի համակարգը և ստորագրել եվրոասոցացման պայմանագիրը՝ առանց մեզ հետ խորհրդակցելու: Չլսեցին, արդյունքում Ղրիմը միացավ Ռուսաստանին, ստացան այն, ինչ չէին ծրագրել ամերիկացիները՝ լարվածություն Դոնբասում:

Թուրքիային բազմիցս զգուշացրել էին, որ չի կարելի խաղալ Սիրիայի հարցի հետ, սիրախաղեր անել «Իսլամական պետության» հետ, և արդյունքում Թուրքիայի տնտեսությունը լուրջ վնասներ կրեց Ռուսաստանի պատժամիջոցների պատճառով:

Բնականաբար, Ադրբեջանին ևս զգուշացրել էին Ղարաբաղի վերաբերյալ, որ պետք չի սրել իրավիճակը, քանի դեռ հակամարտությունը սառեցված վիճակում է, որպեսզի մարդիկ մոռանան թափված արյան մասին, որ անհրաժեշտ է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով և վստահություն ստեղծել մարդկանց միջև: Բայց վստահությունը հերթական անգամ խաթարվեց գարնանը, հիմնախնդրի լուծումը հետաձգվեց երկար ժամանակով, իսկ Ադրբեջանը, կոպիտ ասած, պատժվեց նրանով, որ Հայաստանում հայտնվեց «Իսկանդեր», որն անորոշ երկար ժամանակով ի չիք դարձրեց Ղարաբաղը վերադարձնելու նրանց երազանքը:

– Այսինքն՝ այդ զենքը լայնածավալ պատերազմի զսպման գործոն է:

– Իհարկե, իհարկե, դա ցանկացած ռազմական գործողությունների զսպման գործոն է այստեղ՝ տարածաշրջանում, և իմիջայլոց, դա վերաբերում է ոչ միայն Ղարաբաղին, այլ «Իսկանդերը» կարող է խոցել թիրախներ շատ ավելի մեծ հեռավորությունների վրա: Եթե հանկարծ ինչ-որ մարդիկ անկայունություն հրահրեն, ասենք, Մերձավոր Արևելքում, ապա պետք է հաշվի առնեն այս գործոնը:

– Ռուսաստանը վերջին տարիներին սերտորեն համագործակցում էր ռազմական ոլորտում նաև Ադրբեջանի հետ՝ վաճառելով մի քանի միլիարդ դոլար արժողությամբ զենք: Այժմ Ռուսաստանը, կարծես, շեշտը դնում է Հայաստանի անվտանգության և պաշտպանության ամրապնդման վրա: Ինչո՞վ է դա բացատրվում, դա ռազմավարական ընտրությո՞ւն է, թե՞ պարզապես Ադրբեջանին զսպելու միջոց:

– Մենք զենք ենք վաճառում ամբողջ աշխարհում, բոլոր երկրներին, որոնք ցանկանում են ձեռք բերել ռուսական զենք՝ անկախ նրանից՝ տվյալ երկրները հակամարտության մեջ են գտնվում, թե ոչ: Ադրբեջանը պատրաստ էր վճարել և համապատասխանաբար ստանում էր զենք, բայց երբ մենք տեսանք, որ ուժերի հավասարակշռությունը կարող է խախտվել, իրականացվեց «Իսկանդերի» մատակարարումը այդ բալանսը պահպանելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում