Tuesday, 16 04 2024
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել

Հայաստանի Հանրապետությունը պարտքի համար բարձիկ ունի. ֆինանսների նախարար

ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ արտաքին պարտքի վերաբերյալ հարցերին. «Պարտքի քաղաքականությունը ամբողջ աշխարհում կա: Նորմալ է, որ 2014թ. դրամավարկային քաղաքականությունը կոշտացումների գնաց, որովհետև կային անհարկի սպասումներ փոխարժեքի մասով: Ամեն դեպքում դրա արդյունքում պարտքի միջոցով պետք է լրացուցիչ շունչ հաղորդվեր տնտեսությանը, հակառակ դեպքում տնտեսական աճի ցուցանիշները կլինեին ոչ թե 3 կամ 2,4, ինչն ակնկալում ենք այս տարի, այլ ավելի ցածր»:

Անդրադառնալով դիտարկմանը, ՀՀ պարտքն ավելացել է, բայց տնտեսությունը ծանր վիճակում է՝ նորանշանակ նախարարը նշեց. ««Չափազանց ծանր», «շատ աղետալի» ձևակերպումները պետք է միշտ հարաբերության մեջ դիտել: Վարչապետի ազդակը նորմալ է: Բայց երբ որ ասվում է՝ մենք մեր նպատակին չեն հասել, որովհետև պարտք ենք, այդ ձևակերպման հետ համամաձայն չեմ: Ամեն դեպքում մենք ունենք սահմանափակում: Իհարկե եթե մենք պարտքն ավելացնենինք շատ ավելի կտրուկ, դա հաջորդ տարի տնտեսական աճ կստեղծեր, բայց մենք միշտ հետամուտ ենք եղել, որպեսզի պարտքի գերաճ չլինի: Այսինքն՝ չընկնեինք Արգենտինայի օրը, որ մեկ-երկու տարվա ընթացքում 20-30 տոկոսով աճեցրել է իր պարտքը և վերջում հանգել կոլապսի: Մենք գնացել ենք ավելի համեստ տարբերակով: Մյուս տարի ավելի պահպանողական կլինենք:

Ամբողջ աշխարհում կա միջազգային փորձ: Պարտքի ճգնաժամ ունեցել են այն երկրները, որոնց ՀՆԱ ցուցանիշը եղել է 38,5 տոկոս, դա Ռուսաստանն է եղել 1998-ին, և նմանատիպ ձևաով պարտքի ճգնաժամ ունեցել է Արգենտինան, որի ՀՆԱ-ն եղել է 42 տոկոս: Հարց է առաջանում. ո՞րն է այն պարտքի մակարդակը, որը վտանգավոր է. ՀՀ-ն, կարծում եմ, ամեն դեպքում բարձիկ ունի պարտքի համար: Դա այդքան վտանգավոր չէ: Խնդիրն այն է, թե ապագա հոսքերն ինչպես են կայունացվելու: Այդ մասին կզեկուցեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում