ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ իր առաջին գերխնդիրը կլինի «Կինոյի մասին» օրենքի ընդունումը. «Այն արտաքին ներդողներին, այսինքն՝ պրոդյուսերական կենտրոններին հնարավորություն է տալու, որպեսզի նկարահանումներ կատարեն Հայաստանում: Նրանց որոշակի հարկատեսակներից ազատելը, ըստ իս, կխթանի կինոարտադրությունը Հայաստանում, որը կարող է դառնալ Հայաստանը արտերկրում ներկայացնելու լավագույն միջոց:
Համատեղ նախագծեր պետք է նախատեսել ռուսական, չինական և իրանական շուկաների համար: Նախատեսվում են առաջիկայում համապատասխան պրոդյուսերական կենտրոնների հետ հանդիպումներ, առաջին հերթին ռուսական շուկայի, որովհետև շատ հեշտ է այնտեղ, քանի որ հիմնականում այնտեղ աշխատում են մեր հայրենակիցները»:
Մանրամասները՝ տեսանյութում: