Saturday, 20 04 2024
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան

Քյաբաբնոցի երաժշտությունն առաջին պլան դնելը մտածված քաղաքական ակցիա էր

«Մեր երկրում անիմաստ է կառավարության մասին լուրջ խոսել, որովհետև Հայաստանում գոյություն չունի իշխանության թևերի բաժանում. գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունները, ցավոք, մեզանում բաժանված չեն, և Հայաստանը, հատկապես վերջին տարիներին, միանձնյա պետություն է. այս տարիներին դա Ս. Սարգսյանի  միանձնյա իշխանությունն է, նա է զբաղվում և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականությամբ, նա է որոշում ամենամանր թվացող հարցերը, այնպես որ չարժե որևէ լուրջ ակնկալիք ունենալ այս կամ այն վարչապետից»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Նրա դիտարկմամբ՝ վարչապետների և կառավարության փոփոխություններով կարելի է հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունենում իշխանության մեջ: «Տեղի է ունենում բավականին լուրջ գործընթաց, առաջացել են շատ խոր ճեղքեր իշխանության մեջ, և այդ պառակտման նշանն է հանդիսանում հենց Կարեն Կարապետյանը: Ինչո՞ւ է հայտնվել Կարեն Կարապետյանը պատժամիջոցների տակ գտնվող «Գազպրոմից», բանն այն է, որ Կարեն Կարապետյանը օտար է Հայաստանի իշանության գլխին գտնվող օլիգարխիկ համակարգին, իր հետևից չունի որևէ լուրջ կլան, չունի տնտեսական, սոցիալական հենք, և դա շատ կարևոր է Ս. Սարգսյանի համար, որովհետև Հայաստանի նախագահը հիմա զբաղված է որոշակի, չէի ասի բարեփոխումներ, բայց լուրջ փոփոխություններով:

Նա փորձում է ազատվել հին օլիգարխներից, տեղ է բացում նորերի համար. ինչպիսի՞ն կլինեն նոր օլիգարխները կամ կլինե՞ն օլիգարխներ, թե ոչ, դա ուրիշ հարց է, սակայն ակնհայտ է, որ որոշ նախարարներ, օրինակ՝ Գագիկ Բեգլարյանը, Գագիկ Խաչատրյանը լուրջ ֆինանսական կարողությունների և համակարգերի ղեկավարներ էին, նրանց փոխելով՝ ոչ թե պաշտոններ է փոխել, այլ լծակներ: Դա փոխում է ուղղվածությունը: Իսկ դեպի ո՞ւր:

Ս. Սարգսյանը այս իշխանական բուրգում ամենից լավ է հասկանում, որ հիմա փոխվում են տերերը: Եվ եթե պատկերավոր ասենք, այն, ինչ կատարվում է Հայաստանում, նման է մի իրավիճակի, երբ լվեճները փնտրում են նոր շանը: Շունը փախել է, կամ պատրաստվում է փախուստի, նրա մորթին թափում են: Լվեճները, որ տարիներ շարունակ բարգավաճում էին այդ մորթու ծալքերում, հանկարծ հասկացան, որ շանը պետք է փոխել: Եվ հիմա գնում է հենց այդ գործընթացը:

Ասելով՝ տերերը փոխվում են, ես նկատի ունեմ Ռուսաստանի տնտեսական, քաղաքական, գաղափարական ակնհայտ թուլացումը: Դա բերելու է շատ մեծ փոփոխություններ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի համար, որովհետև Հայաստանի տնտեսությունը, քաղաքականությունը, գաղափարախոսությունը տասնամյակներ շարունակ, հատկապես վերջին տարիներին՝ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակներից սկսած, անքակտելիորեն շաղկապված են ռուսական զարգացումներին»,- նշեց կինոռեժիսորը:

Տիգրան Խզմալյանի խոսքով՝ իշխանական տեխնոլոգիաները հիմա փոխվում են, և վարչապետի մջոցով Սերժ Սարգսյանը քաղաքական խնդիրներ է լուծում:

«Գլխավոր խնդիրը հիմա Կրեմլում է, և Կրեմլից հեռանալը մեր գլխավոր նպատակն է: Որքան էլ պարադոքսալ հնչի, Կ. Կարապետյանը՝ մարդ, որը եկել է Կրեմլից, «Գազպրոմից», կամա թե ակամա կարող է այդ ժամանակավոր դերը խաղալ և կարծում եմ՝ նրան հենց դրա համար է մոբիլիզացրել Ս. Սարգսյանը»,-ընդգծեց կինոռեժիսորը՝ հավելելով, որ Կարեն Կարապետյանը լծակներ չունի, այդ ամենը մնում է Ս. Սարգսյանի մենաշնորհը. վարչապետի լիազորությունները սահմանափակված են նախագահի որոշումներով և պատերացումներով:

Անդրադառնալով մշակույթի նախարարի փոփոխությանը՝ կինոռեժիսորը նշեց, որ ոչ ոք չի հավատում, որ ազգային մշակույթը, նրա ծաղկումը և անկումը կախված է որևէ նախարարից:«Նախարարը չէ, որ ստեղծում է ազգային մշակույթը: Լավագույնը, ինչ կարելի է անել հայ ժողովրդի, հայ մշակույթի հետ, թողնել մեզ հանգիստ, ազատ: Իհարկե կառավարությունը, ի դեմս մշակույթի նախարարության, ունի պատասխանատվություն՝ որոշակի չափանիշներ սահմանելու և հետևելու, որ այդ չափանիշները չխախտվեն, ինչը, ըստ երևույթին, չի արվել:

Մշակույթը հաճախ սխալմամբ ստորադասվում է տնտեսական, քաղաքական խնդիրներին: Իրականում մշակույթն ամենակարևոր բանն է: Երբ որ պատերազմներ, զավթումներ, հեղափոխություններ են տեղի ունենում որևէ երկրում, զավթիչները կամ հաղթողները նախևառաջ ձգտում են ներդնել սեփական մշակույթը: 25 տարուց ավելի է Սովետական Միությունը չկա, բայց սովետական մշակույթը ծաղկում է մարդկանց հոգիներում, մտածելակերպում… Սովետառուսական գերիշխանությունը մեզանում սարսափելի մեծ դեր ունի, և այս օրերի ամենավառ օրինակը ռաբիսի հետ կապված Հանրային հեռուստատեսության խայտառակությունն է: Հասարակությունն ընդիմացավ դրան, և մենք տեսանք, որ մենք մնում ենք որպես ազգ: Այդ հեռուստատեսությունը ոչ թե հանրային է, այլ օլիգարխների նեղ շրջանակն է ներկայացնում: Հ1-ը արտացոլում է իշխող շրջանակների ճաշակը, նրանց ներքնաշխարհը, ընկալումները:

Մշակույթի նախարարությունը պարտավոր է խրախուսել, պաշտպանել և պահպանել ազգային տարրերը: Մշակույթը և քաղաքականությունը շաղկապված են»,- նշեց Տ. Խզմալյանը և ընդգծեց, որ յուղոտ քյաբաբնոցի երաժշտությունը առաջին պլան դնելը մտածված քաղաքական ակցիա էր:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում