Thursday, 25 04 2024
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև

Քլինթոնի ընտրվելու դեպքում Հայաստանը կրկին կարող է հայտնվել գլոբալ քաղաքական օրակարգում

Վերջին օրերին լրատվամիջոցների գլխավոր քննարկման թեման ԱՄՆ-ի առաջիկա ընտրություններում առաջադրված թեկնածուների՝ Դեմոկրատական կուսակցությունից Հիլարի Քլինթոնի և Հանրապետական կուսակցությունից Դոնալդ Թրամփի միջև հեռուստաբանավեճն է, որը նույնիսկ ռեկորդ սահմանեց դիտողների թվաքանակով՝ ավելի քան 80 մլն մարդ էր դիտել այդ պահին հեռուսաբանավեճը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցել է ԱՄՆ TUFTS համալսարանի գիտաշխատող Սուրեն Սարգսյանի հետ:

Ինչո՞վ են մեզ՝ հայաստանցիներիս համար կարևոր այս ընտրությունները, այս հեռուստաբանավեճերը. անդրադառնալով այս հարցին՝ Սուրեն Սարգսյանը նշեց. «Ընդհանրապես երկու թեկնածուները ծայրահեղ տարբեր են նաև մեզ համար: Հիլարի Քլինթոնը փայլուն պատկերցում ունի մեր տարածաշրջանի մասին, երկու անգամ եղել է Երևանում, երբ ԱՄՆ պետքարտուղար էր, փայլուն պատկերացումներ ունի հայ-թուրքական հարաբերությունների մասին, որովհետև անմիջական ներգրավվածություն է ունեցել: Ի դեպ, կարծում եմ, որ նրա ընտրվելու դեպքում այս հարցը ինչ-որ կերպ բերվելու է արտաքին քաղաքական օրակարգ, որովհետև նա կնքահայրերից մեկն է եղել այս գործընթացի՝ Օբամայի ադմինիստրացիայի ժամանակ»:

Նա շատ լավ պատկերացնում է, թե հայ-թուրքական և ղարաբաղյան գործընթացներն ինչաքանով են կապված և դրանք ինչպես կարող են անջատվել, որովհետև ԱՄՆ-ը նույնպես կողմնակից է եղել այդ հարցերի տարանջատված քննարկմանը և առաջմղմանը: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Ս. Սարգսյանը նշեց, որ Քլինթոնը նաև փայլուն պատկերացում ունի ԼՂՀ բանակցությունների վերաբերյալ, որովհետև Մինսկի խմբի համանախագահ երկրի պետքարտուղար է եղել. «Սա նշանակում է, որ բոլոր գործընթացներն իր ձեռքի տակով անցել են, այսինքն՝ տարածաշրջանային խնդիրները փայլուն պատկերացնում է՝ ի տարբերություն Թրամփի, ով բացարձակ տեղյակ չէ մեր տարածաշրջանի մասին: Ես անձամբ հարցրել եմ նրան ԼՂ-ի մասին, նա բացարձակ տեղյակ չէր, այդ ժամանակ դեռ նախագահի թեկնածու չէր, միգուցե հիմա ավելի պատրաստ է, քան այն ժամանակ, համենայնդեպս քաղաքական գործիչ, ով տեղյակ չէ համաշխարհային կոնֆլիկտներից, խնդիրներից, իհարկե դա վտանգավոր է»:

Ս. Սարգսյանի հավաստմամբ՝ մեծ թվով հայ հանրապետականներ, ովքեր ապրում են Մասաչուսեթսում, ընտրելու են Թրամփին. «Նախ՝ նրանք հանրապետական են դրա համար, երկրորդ՝ ասում են, որ հոգնել են դեմոկրատներից, երրորդ՝ նրա համար, որ Թրամփը մուսուլմանների ներհոսքը դեպի ԱՄՆ կանխելու ծրագիր է ներկայացրել»:

«Սովորոաբար հայերը դեմոկրատներին սատարողն են եղել,- նշեց Ս. Սարգսյանը և հավելեց, որ այս անգամ թեկնածուներից ոչ մեկը հայկական համայնքին չի դիմել, և հայ համայնքը պասիվ դեր է ստանձնել:

Ս. Սարգսյանի կարծիքով՝ Քլինթոնի ընտրվելու դեպքում նա ցանկացած պարագայում բանակցելու է Ռուսաստանի հետ, աջակցելու է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, որովհետև դա իր ծրագիրն է եղել, որը մեծ հաշվով տապալվել է թուրքական կողմի պատճառով. «Եվ դա բոլորն են գիտակցում, նույնիսկ ամերիկյան կողմը բազմիցս առիթ ունեցել է հայտարարելու, որ չպետք է Ղարաբաղյան խնդիրը կապել Թուրքիայի խնդրի հետ: Ես կարծում եմ, որ Քլինթոնի վերընտրվելու դեպքում հայերը նորից հայտնվելու են համաշխարհային գործընթացների մեջ՝ հայ-թուրքական հարաբերությունների մասով, մանավանդ, որ այսօրվա Թուրքիան այն ժաանակվա Թուրքիան չէ, և Էրդողանի դիրքերը այնքան էլ ուժեղ չեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում