Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Ինչպես ստուգել նոր կառավարությանը

Վարչապետի և կառավարության փոփոխությունից հետո, ի պատասխան հարցադրումների, թե պաշտոնից հեռացած Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը, և մի շարք այլ ՀՀԿ-ականներ նեղացած են. ՀՀԿ-ականները հայտարարում են, որ ոչ մի նեղացած մարդ չկա և նման խնդիր էլ չկա: Ըստ որում, սա հայտարարվում է որպես դրական իրողությունների նշան, այսինքն իբրև թե ոչ մի նման խնդիր չկա: Իրականում սակայն, շատ վատ է, եթե ոչ մի նման խնդիր չկա: Նեղացածությունը տվյալ դեպքում իհարկե պետք է դիտարկել լայն կոնտեքստում, և ըստ էության որակել առավել չեզոք՝ դժգոհություն հասկացությամբ:

Եվ ուրեմն, շատ վատ է, եթե ՀՀԿ-ում կառավարության փոփոխությունից դժգոհներ չկան: Որովհետև իրավիճակը Հայաստանում վաղուց է շատ հստակ և հասկանալի. կամ պետք է դժգոհ լինի հասարակությունը, կամ պետք է դժգոհ լինի ՀՀԿ-ն:

Մինչև այսօր դժգոհ է եղել հասարակությունը: Եվ եթե սրանից հետո ՀՀԿ-ն դժգոհ չլինի, եթե ՀՀԿ-ն դժգոհ լինելու պատճառներ չունենա, եթե ՀՀԿ-ում բառի լայն, նեղ, բուն թե պատկերավոր իմաստով նեղացածներ չլինեն, ուրեմն դա նշանակում է, որ ոչ մի փոփոխություն էլ չի լինելու և դժգոհ շարունակելու է մնալ հասարակությունը, նեղացած շարունակելու է մնալ Հայաստանի քաղաքացին, կամ Հայաստանի քաղաքացին շարունակելու է դժգոհ ու նեղացած գնալ այս երկրից, պետությունից: Ամեն ինչ առավել քան հստակ է: Անցնող տարիների ընթացքում Հանրապետական կուսակցությունը ըստ էության սնուցվել է հասարակության ավյունից, հասարակության էներգիայով, հասարակության նյութական և հոգեբանական ռեսուրսներով: ՀՀԿ-ի այսպես ասած բարեկեցությունը կառուցվել է հասարակության անապահովության վրա, և՛ նյութական, և՛ հոգեբանական իմաստով: Իսկ այն, որ ՀՀԿ-ն բարեկեցություն է կառուցել, առավել քան պարզ է, նայելով օրինակ ՀՀԿ խորհրդի կամ գործկոմի անդամների ունեցվածքին, ապրելակերպին:

Այսպիսով, հասարակության բարեկեցության վրա կառուցված կուսակցությունը չի կարող գոհ լինել, չի կարող դժգոհ չլինել, երբ երկրում կատարվում են, հայտարարվում են, խոստացվում են հասարակությանը կյանքը բարելավելու, կյանքն էապես փոխելու մասին փոփոխություններ, փոփոխությունների մասին հայտարարություններ: Որովհետև բարելավել հասարակության կյանքը հնարավոր է միմիայն ՀՀԿ-ի հաշվին, որն այս տարիներին յուրացրել է մարդկանց կյանքի համար անհրաժեշտ ռեսուրսները: Այսպիսով, եթե ՀՀԿ-ում դժգոհներ չկան, ուրեմն չկան իրական փոփոխության հեռանկարներ, ուրեմն փոփոխության մասին հայտարարությունները կեղծ են, ֆիկցիա, քարոզչություն: Հակառակ դեպքում, ՀՀԿ-ն պետք է դժգոհ լինի, ՀՀԿ-ում պետք է լինի նեղացածների առնվազն մի հոծ զանգված, ընդ որում, առաջին հերթին կարկառուն ՀՀԿ-ականներից կազմված:

Այսպիսով, ՀՀԿ-ի դժգոհությունը ներկայիս՝ նոր կառավարության և վարչապետի գործունեության ինդիկատորն է: Դժգոհ է ՀՀԿ-ն, շահում է հասարակությունը, և հակառակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում