Saturday, 20 04 2024
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է

ՀՀԿ-ն վերադառնում է այնտեղ, որտեղից սկսել էր

Խորհրդարանում ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նոր կառավարությունում ՀՀԿ-ական նախարարների թվի կտրուկ նվազման կապակցությամբ հայտարարել է, որ 2000 թվականին էլ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարության մեջ կային բավական թվով ոչ ՀՀԿ-ականներ: Գագիկ Մելիքյանի ակնարկը խիստ ուշագրավ է:

Բանն այն է, որ 2000 թվականին Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ ձևավորված կառավարության կազմում թիվ մեկ ոչ ՀՀԿ-ականը Սերժ Սարգսյանն էր, որ նշանակվեց պաշտպանության նախարար: Այս գործոնը Մելիքյանի ակնարկը հետաքրքրական է դարձնում երկու հանգամանքի պատճառով: Նախ, մինչ Անդրանիկ Մարգարյանի կառավարության պաշտպանության նախարար դառնալը, Սերժ Սարգսյանը ՀՀԿ թիրախն էր: Մայիսին ձևավորվեց Մարգարյանի կառավարությունը, երբ պաշտոնանկ եղավ վարչապետ Արամ Սարգսյանը: Մինչ այդ, 2000 թվականի մարտին, Անդրանիկ Մարգարյանը Արամ Սարգսյանի և Ստեփան Դեմիրճյանի հետ միասին՝ ներառյալ Գագիկ Ջահանգիրյանը, որ վարում էր հոկտեմբերի 27-ի գործի քննությունը, պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Այդպես էլ փաստորեն եղավ, սակայն արդյունքում Անդրանիկ Մարգարյանն ու Սերժ Սարգսյանը հայտնվեցին միևնույն կառավարությունում՝ վարչապետի և պաշտպանության նախարարի կարգավիճակով:

Գագիկ Մելիքյանը, հիշեցնելով 2000 թվականը, երևի թե ակնարկում էր այն մասին, որ ՀՀԿ-ի համար այդպիսի հարցերում չկան կաշկանդող սկզբունքային հանգամանքներ, և ՀՀԿ պատմությունը բավական հարուստ է և ճկուն այդ առումով, երբ երկու ամիս տարբերությամբ ՀՀԿ-ն կարող է մեկի հրաժարականը պահանջել, իսկ հետո կառավարություն կազմել այդ մեկի հետ: Միայն հետաքրքիր է մի մանրամասն՝ Մելիքյանն ակնարկում էր, որ որևէ խնդիր չունեն կարճ ժամանակ անց Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ական կառավարությունը հետ կանչելո՞ւ հարցում, թե՞ Կարեն Կարապետյանի հրաժարականը պահանջելու նոր կառավարություն ձևավորելու համար: Մյուս ուշագրավ հանգամանքը այն է, որ Սերժ Սարգսյանն այդպիսի պայմաններում, ընդգրկվելով այսպես ասած ՀՀԿ կառավարության կազմ՝ Ռոբերտ Քոչարյան-ՀՀԿ գործարքի արդյունքում, մի քանի տարի անց դարձավ ՀՀԿ ղեկավարը:

2006 թվականի հուլիսին Սերժ Սարգսյանը զբաղեցրեց ՀՀԿ խորհրդի նախագահի պաշտոնը՝ փաստացի լինելով կուսակցության համանախագահ Անդրանիկ Մարգարյանի հետ միասին: Սերժ Սարգսյանի համար հատուկ վերաբացվեց խորհրդի նախագահի պաշտոնը: Անդրանիկ Մարգարյանի հանկարծամահ լինելուց հետո Սերժ Սարգսյանն արդեն կուսակցության նախագահն էր, որի գլխավորությամբ էլ ՀՀԿ-ն սկսեց իր բացարձակ «հաղթանակները» խորհրդարանի ընտրություններում:

ՀՀԿ-ի օգնութամբ էլ Սերժ Սարգսյանը երկու «հաղթանակ» տարավ նախագահական ընտրությանը: Այդպիսով, խոշոր հաշվով, ներկայիս ներքաղաքական և ներիշխանական իրականությունը 2000 թվականին ձևավորված կառավարության տրամաբանական ավարտն է ըստ էության, կամ այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ի բացարձակ իշխանության ժամանակաշրջանի ավարտը: Եվ այս կապակցությամբ Գագիկ Մելիքյանի պատմական ակնարկը դառնում է իսկապես խորհրդանշական:

ՀՀԿ-ն ըստ էության հասել է այնտեղ, որտեղից խոշոր հաշվով և սկսել էր կամ վերադառնում է այնտեղ, որտեղից սկսել էր: Իհարկե բաց է մնում հարցը՝ ՀՀԿ-ն այդպիսով ավարտո՞ւմ է, թե՞ ոչ: Անկասկած, ՀՀԿ-ականները հույս ունեն, որ շարունակելու են և հենց դրա համար էլ վերադառնում են «ակունքներին»: Սակայն ակնհայտ է, որ շարունակության վերաբերյալ պատկերացումները ոչ միայն տարբեր են, այլև գործնականում հավասարապես աղոտ: Եվ այդ իմաստով, 2000 թվականի կառավարության ձևավորման պատմական ակնարկը ՀՀԿ-ի համար ինչ որ առումով նաև մխիթարություն է, քանի որ ապահովության զգացումի այլ՝ ռացիոնալ հիմքեր ՀՀԿ-ում չեն կարողանում շոշափել առկա գործընթացներում:

Ըստ այդմ՝ ենթագիտակցական մակարդակում մխիթարության միջոց է ծառայում այն, որ 2000-ականին էլ կառավարությունը մեծ հաշվով ՀՀԿ-ինը չէր, բայց դա ի վերջո ոչ թե իշխանությունից հեռացումով, այլ իշխանության բացարձակացումով ավարտվեց ՀՀԿ համար: Հանրապետականը կամ կուսակցության մի զգալի շերտ այդպիսով հույս ունի կամ ակնկալում է, որ կառավարության կազմում ՀՀԿ տեսակարար կշռի էական նվազումը ոչինչ չի նշանակում, և ընդամենը իշխանության բացարձակացման հերթական շրջանն է, հերթական պտույտը: Ըստ էության՝ այդ ակնկալիքներում իրատեսականն այն է, որ տեղի ունեցողն ընդամենը իշխող համակարգի վերարտադրության մեթոդաբանական վերանայման գործընթաց է, այսինքն՝ այն տեղի է ունենում հենց իշխանության, ոչ թե հանրության կամ պետության համար: Պարզապես, խնդիրը տվյալ պարագայում այն է, որ ներկայումս իշխանությունն այլևս կուսակցական անվանումներով չէ բաժանված, այլ ներիշխանական խմբերի:

Եվ այստեղ արդեն ներկայիս ՀՀԿ-ն և 2000 թվականի ՀՀԿ-ն լիովին տարբեր կառույցներ են, տարբեր օրգանիզմներ: Ու իշխանության խնդիրն այլևս լուծվում է ՀՀԿ-ի ներսում «բացարձակ իշխանության» պրիզմայով: Այսինքն՝ թե´ հաղթողը, թե´ պարտվողը լինելու է ՀՀԿ-ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում