«Առաջին խնդիրն այն է, որ պետք է կարողանալ գյուղացու հետ համագործակցել, որպեսզի գյուղացին և արտադրողը կարողանան իրար հետ աշխատել և փոխեն իրենց մտածելակերպը»: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախախար Իգնատի Առաքելյանը, ով Աղավնաձոր համայնքում հանդիպել էր խաղողագործների հետ:
Գյուղնախարարը ընդգծեց, որ չի պատրաստվում խնդրել ոչ գյուղացիներին, ոչ մթերողներին, բայց պահպանելու է բոլոր օրենսդրական նորմերը: «Ոչ մեկին չեմ խնդրելու՝ մթերեն, խնդրելով սնանկացան. բայց օրենքը պահելու եմ: Կարող եմ խոսք տալ, որ օրենսդրական դաշտը կապահովենք, իսկ մթերողները և մշակողնեը պետք է համագործակցեն»:
Մանրամասները՝ տեսանյութում: