Սիրիայի ռազմաօդային ուժերը սկսել են «կետային ավիահարվածներ» հասցնել Հալեպի և մերձակա շրջանների ուղղությամբ՝ գրոհելով արվարձաններում ապստամբների զբաղեցրած դիրքերը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով սիրիական ռազմական աղբյուրին:
Նշվում է, որ ավիահարվածներ են հասցվել այդ թվում՝ Հալեպից հարավ գտնվող Խան Թուման քաղաքի ուղղությամբ, որը ապստամբների վերահսկողության տակ է:
Ըստ աղբյուրի դա «բերել է զրահապատ մեքենաների և այլ տրանսպորտային միջոցների ոչնչացման, որոնցից որոշների վրա գնդացիրներ են տեղակայված եղել»:
Տեղի բնակիչները գործակալությանը պատմել են, որ սիրիական ռազմական ինքնաթիռները հարվածում են Հալեպից արևելք գտնվող հացատան և հիվանդանոցի ուղղությամբ:
Հացատան մոտ հերթ են կանգնած եղել մարդիկ, որոնք սպասելիս են եղել հաց ստանալու հնարավորության, հավելել են նրանք: