Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ կառավարությունը գրեթե կազմավորված է, սակայն պաշտպանության և ԱԳ նախարարների նշանակումները ձգձգվում են, այս հարցում իշխանությունը վերջնական որոշում չի կայացնում, ուշացնում է, նշեց, որ երկու օր հետո կլինեն նաև այդ նշանակումները. «Ըստ փուլերի, հերթականությամբ, ամեն ինչ իր ժամանակին ընթանում է, մենք ունենք 20-օրյա ժամկետ»:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը չպատասխանեց հարցին, թե արդյոք այդ պաշտոններում կվերանշանակվեն նույն նախարարները, թե ոչ, հորդորեց սապսել նախագահի հրամանագրերին:
Վահրամ Բաղդասարյանի հավաստմամբ՝ փոփոխություններ կլինեն բոլոր օղակներում՝ նախարարներից մինչև մարզպետներ: Նրա խոսքով՝ որևէ մեկի կենսագրության մեջ գրված չէ, որ նա պետք է հավերժ նախարար լինի:
Մանրամասները՝ տեսանյութում: