Վանաձորի քաղաքապետի թեկնածու, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Քրիստ Մարուքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց քարոզարշավը դրական է գնահատում. «Մեր քարոզարշավի ընթացքում ատելության քարոզ, անձնավորում չի եղել, չենք տրվել մեզ մեր նպատակից շեղող ինչ-որ բաների և ժողովրդի հետ անմիջական շփումներով, անահատական զրույցների միջոցով ստացել ենք նրանց լայն աջակցության մասին ուղերձներ»:
Քրիստ Մարուքյանը համոզված է, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններում իր հաղթելու հավանականությունը մեծ է: Նրա խոսքով՝ ժողովուրդը տրամադրված է փոփոխությունների, փոփոխություններին այլընտրանք չկա:
«Լուսավոր Հայաստան»- ի թեկնածուն կարծում է, որ տեղամասերում հնարավոր չէ ընտրակեղծիքներ անել կամ այդքան մարդու ներկայությամբ այնպիսի բաներ անել, որ ոչ ոք չնկատի: Նրա հավաստմամբ՝ վերջին երեք ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ ճնշումները, ադմինիստրատիվ լծակները և փողի գործոնը վանաձորցու վրա չեն ազդել:
«Վանաձորում մեզ բոլորը լավ են ճանաչում, մենք մինչև հիմա էլ էինք Վանաձրում, սրանից հետո էլ ենք պատրաստվում Վանաձորում ապրել և աշխատել, և մարդիկ, ովքեր փորձում են ցույց տալ, որ իրենք ավելի ջանացավ են Վանաձորի համար, քան մյուսները, չեմ կարծում, թե կարող են վանաձորցու դիրքորոշումը կամ վերաբերմունքը այդ կերպ փոխեն»,- նշեց Ք. Մարուքյանը և ընդգծեց՝ այլևս միամիտ լոռեցի չի մնացել, բոլորն ամեն ինչ շատ լավ հասկանում են, և այդ ամենի դրսևորումը կտեսնենք նաև ընտրություններում:
Մանրամասները՝ տեսանյութում: