Նավթի համաշխարհային գները արագացրել են անկումը՝ էժանանալով արդեն ավելի քան 3 տոկոսով, քանի որ ներդրողները կասկածներ ունեն Ալժիրում «սև ոսկու» արդյունահանման ծավալների սառեցման հարցում պայմանավորվածությունների ձեռքբերման վերաբերալ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 3.21 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 46.39 դոլարի։ WTI մակնիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 3.05 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 44.54 դոլարի։
Ալժիրում սեպտեմբերի 26-28-ը անցկացվում է Միջազգային էներգետիկ ֆորում։ Այդ միջոցառման շրջանակում ծրագրված է ՕՊԵԿ-ի երկրների ոչ պաշտոնական հանդիպում, որի ժամանակ, ինչպես սպասվում է, կվերսկսվեն նավթի արդունահնման մակարդակի սառեցման մասին բանակցությունները։