Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Գագիկ Մելիքյան. «Պրիմիտիվ գողերը» կենթարկվեն պատասխանատվության

«Առաջին լրատվականի»-ի զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։

-Պարոն Մելիքյան, այսօր նոր նշանակումներ եղան կառավարությունում ու թեև կառավարության ամբողջական կազմը դեռ հայտնի չէ, բայց մինչ այս կատարված նշանակումները կարծեք թե ուշագրավ են նրանով, որ առաջին պլանում չէ այն հանգամանքը, թե որքանով են նոր նախարարները հանդիսանում ՀՀԿ-ական։ ՀՀԿ-ում մշտապես ասվել է, որ դուք ունեք կադրային մեծ ներուժ և պատրաստված մասնագետների պակաս չունեք։ Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ նշանակումները Հանրապետական կուսակցությունից չեն։

-Ասեմ, որ ՀՀԿ-ն  երբևէ իր առաջ խնդիր չի դրել, որ կառավարության բոլոր անդամները լինեն ՀՀԿ-ական։ Նորանշանակ նախարարների մի մասը ՀՀԿ-ական են։ Հանրապետական կուսակցությունը պատասխանատու է, թե՛ նախորդ կառավարությունների համար և թե՛ գործող կառավարության համար։ Անկախ նրանից՝ կառավարության անդամները ՀՀԿ-ական են, թե ոչ, պատասխանատուն Հանրապետականն է։ Կուսակցական պատկանելությունը երբեք վճռորոշ չի եղել նշանակումների համար։ Եվ հետո կառավարության ղեկավարն ինքն է ներկայացրել ցանկը հանրապետության նախագահին, թե ում հետ հարմար կգտնի աշխատելու։ Կարեն Կարապետյանը թեկնածուներին ներկայացրել է հանրապետության նախագահին, նա էլ իր հրամանագրերով հաստատել է այդ թեկնածությունները։ Մենք արդեն ունենք 17 նախարար, որոնցից 8-ը նոր են։

Այստեղ խնդիրն այն է, որ  Հանրապետական կուսակցությունը իր նախընտրական ծրագրերում երկրի զարգացման հետ կապված ուղենիշներ է ներկայացրել և կառավարությունը փորձել է ընթանալ հենց այդ ուղենիշներով։ Մենք հիշում ենք՝ Տիգրան Սարգսյանի կառավարությունը երբ ձևավորվեց, նա ասում էր, որ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը պետք է լինի յուրաքանչյուր նախարարի սեղանի փաստաթուղթը։ Որքանո՞վ է նորանշանակ նախարարների գործունեությունը համահունչ լինելու ՀՀԿ-ի նախընտրական ծրագրերի հետ։

-Ես արդեն ասացի, որ կառավարության պատասխանատվությունը իր վրա վերցրել է  Հանրապետական կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Սերժ Սարգսյանը նախընտրական շրջանում ներկայացրել է իր նախընտրական ծրագրային դրույթները և մարդիկ ձայնը տվել են ՀՀԿ-ի այդ ծրագրին և ծրագրային դրույթներին։ Այդ դրույթները դրվելու են նաև այս կառավարության գործունեության հիմքում։ Դրանք ենթակա են կատարման։ Գուցե ավելացումներ, փոփոխություններ լինեն։ Նոր կառավարությունը պարզապես պետք է փոփոխի դրանց հասնելու ճանապարհը, մարտավարությունը պետք է փոխվի։

Դուք ձեր խոսքի սկզբում ասացիք, որ Հանրապետականի համար երբեք գերնպատակ չի եղել, որ կառավարությունը մշտապես բաղկացած լինի ՀՀԿ-ական նախարարներից։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ երբ ձևավորվեց Տիգրան Սարգսյանի կառավարությունը, կառավարության մի զգալի մասը կուսակցական պատկանելություն չուներ, բայց կարճ ժամանակ անց այդ նախարարները մեկը մյուսի հետևից անդամագրվեցին ՀՀԿ-ին։ Դա ձեր ռազմավարությո՞ւնն է և հնարավո՞ր է, որ Կարեն Կարապետյանը նույնպես առաջիկայում դառնա ՀՀԿ-ական։ Նման հարց քննարկվո՞ւմ է։

-Ոչինչ չբացառելով՝ ասեմ, որ 2000 թվականին, երբ ձևավորվեց Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը, այնտեղ էլ կառավարության մի զգալի մասը ՀՀԿ-ական չէր։ Այնպես որ ՀՀԿ-ն երբեք իր համար գերխնդիր չի համարել ներկայացնել նախարարներ, որոնք ՀՀԿ անդամ են։ Բայց երբևէ չենք բացառել և չենք բացառում, որ առաջիկայում կարող են լինել նախարարներ, որոնք կանդամակցեն ՀՀԿ-ին։ Դրանում վատ բան չենք տեսնում և ոչինչ չենք բացառում։

-Դուք նշեցիք, որ ՀՀԿ-ն պատասխանատու է և՛  այս, և՛ նախորդ կառավարությունների գործունեության համար: նախորդ նիստում Կարեն Կարապետյանը բավականին ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով՝ վերացրե՛ք պրիմիտիվ գողությունը: Այս հանդիմանանքի տերն է՞լ է ՀՀԿ-ն և նաև պատասխանատուն, այսինքն՝ պրիմիտիվ գողության հանդիմանանքն ո՞ւմ է ուղղված:

-Թե ում էր ուղղված, կարծում եմ ավելի ճիշտ կլինի հարցն ուղղել կառավարությանը, թե ում նկատի ունի, իսկ կառավարության ցանկացած թերության համար, խատումների համար և ոչ դրական երևույթների համար, որոնք տեղի են ունեցել նախին կառավարությունների գործունեության ընթացքում, իհարկե պատասխանատուն ևս ՀՀԿ-ն է: Մենք երբևէ պատասխանատվությունից, քննադատությունից չենք խուսափել: Ցանկացած կառուցողական քննադատություն մեզ համար պետք է լինի ուղեցույց և ընդունելի, ցանկացած ոչ կառուցողական քննադատության կարող ենք պատասխանել, հիմնավորել, թե որքանով են իրականությունից հեռու:

-Ձեր գնահատմամբ՝ սա կառուցողակա՞ն քննադատություն էր:

-Կարծում եմ, ՀՀ վարչապետը դա հնչեցնելու համար բոլոր հիմքերն ունեցել է, և դրա համար ովքեր որ պատասխանատու են, անպայման կենթարկվեն պատասխանատվության:

-Այսինքն՝ առաջիկայում կկարողանա՞նք պարզել, թե կառավարության կազմում ովքեր են պրիմիտիվ գողությամբ զբաղվել:

-Իհարկե:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում