Saturday, 20 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»

ՀՀԿ-ն Վանաձորում և Գյումրիում դուրս է մնացել պրոցեսից. Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Գյումրիում և Վանաձորում իրենք անցկացնում են շատ հաջող քարոզարշավ, քանի որ մարդիկ բակային հանդիպումներում շատ անկեղծ են. «Մենք շատ բաց, պարզ բոլոր հարցերը քննարկում ենք և չունենք արարողակարգային, կեղծ ձևերի կարիք»:

Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը անկանխատեսելի է համարում ընտրությունների ելքը: «Թե ինչ կորոշի ընտրողը՝ դա գիտի միայն ընտրողն ինքը, բայց մենք հույս ունենք, որ նրա որոշումը կլինի մեր պատկերացումներին համապատասխան»,- ասաց նա՝ հավելելով. որ ընդհանրապես Հայաստանում կուսակցությունների ինստիտուտը վարկաբեկված է:

Այնուամենայնիվ, Փաշինյանը համարում է, որ անհատների, օրինակ՝ ՔՊ-ից Վանաձորի քաղաքապետի թեկնածու Արամ Խաչատրյանի գործունեության նկատմամբ կա մեծ հարգանք և վստահություն, իսկ թե արդյոք հնարավոր կլինի՞ այդ վստահությունը վերակերպել մեր քաղաքական կուսակցության նկատմամբ վստահության՝ «այ, հիմա մեր ամենամեծ խնդիրը դա է»:

Հարցին՝ Վանաձորում ընդդիմությանը չստացվեց մեկ թեկնածուով հանդես գալ, դրանից չի՞ շահի արդյոք Հանրապետական կուսակցությունը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես շփումներից այնպիսի տպավորություն ունեմ, որ Հանրապետական կուսակցությունը ընդհանրապես դուրս է այս պրոցեսից: Նրանք և՛ Գյումրիում, և՛ Վանաձորում կիրառել են նույն մոդելը՝ մաքսիմալ քողարկել, որ գործ ունեն ՀՀԿ-ի հետ, որովհետև մարդիկ այդ կուսակցության անունը լսել ուղղակի չեն ուզում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում