Արփինե Հովհաննիսյանն այսօր նախագահի հրամանագրով, վերանշանակվեց արդարադատության նախարարի պաշտոնում: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետը կարևորում է տեսլականը, և պատասխանելով հարցին՝ հասցրե՞լ է արդյոք իր տեսլականը ներկայացնել, Ա. Հովհաննիսյանը նշեց, որ արդարադատության համակարգում իր տեսլականի մասին բազմաթիվ անգամներ առիթներ ունեցել է խոսելու, փոփոխությունները կլինեն համահունչ կառավարության ծրագրին, որը կներկայացվի առաջիկայում:
Իսկ թե ի՞նչ նոր առաջադրանքներ է ստացել, դա նույնպես, նախարարի խոսքով, ներառված կլինի կառավարության ծրագրում: Նա ոչինչ չներկայացրեց` հորդորելով սպասել կառավարության ծրագրի ներկայացմանը:
Ա. Հովհաննիսյանի հավաստմամբ՝ առաջիկայում արարադատության նախարարությունը խորհրդարանին է ներկայացնելու մի շարք օրինագծեր: Առաջինը վերաբերելու է ապօրինի հարստացման քրեականացմանը, երկրորդը՝ իրական սեփականատերերի բացահայտմանը, ևս մեկը` հակակոռուպցիոն մարմնի հետ կապված քննարկումներին:
Իսկ թե ինչպե՞ս են բացահայտելու ապօրինի հարստացումը, նախարարը նշեց, որ օրենսդրական փոփոխություններից հետո իրավապահ մարմիններն ունենալու են գործիքներ` ապօրինի հարստացումը բացահայտելու համար: «Անչափ կարևորում եմ հակակոռուպցիոն մարմնի գործունեությունը, որը պետք է ունենա լծակներ, գործիքներ: Հատվածային լուծումներով արդյունքի չենք հասնելու»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով՝ չենք կարող ձեռքներս ծալած նստել:
Մանրամասները՝ տեսանյութում: