Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Սյունեցի ՀՀԿ-ական պատգամավորը պարզաբանում է Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության մասին լուրերը

Այսօր Ազգային ժողովում լրագողների հետ զրույցում սյունեցի ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Կարապետյանը անդրադարձավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերին:

Արդեն իսկ մամուլն անդրադարձել է, որ Կառավարությունում իրականացվող պաշտոնանկությունների, կադրային փոփոխությունների շրջանակում  առաջիկայում հերթը Սյունիքի մարզպետին է հասնելու. մարզպետներին փոխելու վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:

-Մամուլով չի որոշվում մարզպետի հետագա աշխատանքը, կառավարությունը նոր է ձևավորվում, և կառավարության ղեկավարը կորոշի: Մարզպետն ինքն էլ է հայտարարել, որ վարչապետը կարող է որոշել՝ ինքը հետագայում կաշխատի, թե ոչ:

Մինչ այդ Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հերթն իրեն չի հասնի, այսինքն՝ խաղի կանոննե՞ր են փոխվել:

-Այդպիսի բան չեմ լսել, դուք նորություն եք ասում:

-Իսկ դուք կաշխատեի՞ք Սյունիքի մարզպետ:

-Գիտեք՝ մարզպետ աշխատելու համար պետք չէ գայթակղվել: Մարզպետի աշխատանքը շատ ծանր ու պատասխանատու աշխատանք է՝ հատկապես նոր կառավարությունում: Այնպես չէ, որ կարող ես պարտականությունները չկատարել, միայն օգտվես իրավունքներից: Մարզպետի աշխատանքը ցուցանիշ է, որը պետք է ապահովես, այնպես որ ես գայթակղված չեմ և ոչ մեկին խորհուրդ չեմ տա՝ ճանաչելով Կարեն Կարապետյանին, նա շատ խստապահանջ է, պետք է աշխատես պատշաճ մակարդակով:

-Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանի ժամանակ կարելի էր աշխատել այլ կերպ:

-Նույնն էր Հովիկ Աբրահամյանի ժամանակ, բայց կարծես թե կատարվում են համակարգային փոփոխություններ, նոր ձևով պետք է մոտենանք, տնտեսության վիճակը շատ ծանր է: Պետք է շարքային քաղաքացին իր վրա զգա այս փոփոխությունները: Հիմա ամեն ինչ արվում է կառավարության կողմից, որ քաղաքացիները զգան այդ փոփոխությունները: Ես այդքան էլ հակված չեմ մադկանց փոփոխությանը, ավելի շատ կարևոր է համակարգային փոփոխությունը ոչ թե անուն-ազգանուններ փոխելը:

Պարոն Կարապետյան, կարո՞ղ ենք արձանագրել, որ մինչև հիմա ամենաթողություն է եղել Սյունիքի մարզում, և մամուլի ուշադրության կենտրոնում է եղել հենց Սյունիքի մարզպետը, և այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով պետք է Կարեն Կարապետյանը գնա այդ փոփոխությանը:

-Չէի ասի, որ առանձնահատուկ է Սյունիքի մարզը, ինչ որ Սյունիքի մարզում կա, նույնն էլ մյուս մարզերում է, ես լուրջ տարբերություն չեմ տեսել: Կարելի է ասել, որ այդ փոփոխությունները բոլոր մարզերին է վերաբերում:

-Բայց Ս. Խաչատրյանը, նրա ընտանիքի անդամները անընդհատ մամուլի ուշադրության կենտրոնում էին:

-Ես ո՛չ դատախազ եմ, ո՛չ էլ դատավոր, չէի ցանկանա, որ ինձ նմանատիպ հարցեր տայիք:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում