ԱՄՆ-ում դատի են տվել Daimler-Mercedes ընկերությանը` երեսուն տարի առաջ արգենտինական խունտայի հետ համագործակցելու համար: Ամերիկյան վերաքննիչ դատարանը ընդունել է Mercedes ընկերության գործարանի նախկին աշխատակիցների հայցը, համաձայն որի կոնցեռնը մասնակցել է 1970-ական թվականներին խունտայի կողմից իրականացված առևանգումներին և սպանություններին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Մեր հաճախորդները արհմիութենական առաջնորդներ և լիդերներ էին, որոնց «կորցրին» ոստիկանությունում այն բանից հետո, երբ կոնցեռնում նրանց համարեցին անդորրը խաթարողներ»,- ասել է հայցվորների իրավաբան Թերրի Քոլինգսվորթը:
Արհմիության ակտիվիստները, ամենայն հավանականությամբ, սպանվել են: Հայցվորները կոնցեռնից փոխհատուցում են պահանջում նրանց «անհետացման» համար: 2007թ.-ին ամերիկյան դատարանը մերժել է այս հայցը` պատճառաբանելով, որ այն իր լիազորությունների սահմաններից դուրս է, իսկ վերաքննիչ դատարանը մերժել է այդ որոշումը:
«Daimler АG-ն մտադիր է բողոքարկել այս գործին իրավաբանական ընթացք տալու համար»,- ասված է կոնցեռնի պաշտոնական պատասխանի մեջ: Նրա ներկայացուցիչները հերքում են իրենց կոնցեռնի մասնակցությունը արգենտինական խունտայի գործերին:
Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, 1976-1983թթ.-ին Արգենտինայում, երբ երկիրը կառավարում էին զինվորականները, սպանվել է ավելի քան 30 հազար մարդ այլախոհության համար: Նրանք, մասնավորապես, սոցիալիստական կազմակերպությունների անդամներն էին, որոնք այդ ժամանակ Արգենտինայում արգելված էին: